Կարտոֆիլով և դդմիկով կոտլետներ. Բարակ, փխրուն կեղևով, համեղ նրբություն
Կոտլետները շատ փափուկ և համեղ են: Սկզբնական բաղադրատոմսը տարբերվում է մեր առաջարկից, քանի որ շատերը դրանք չեն պատրաստում դդմիկով:
Փորձեք, ձեզ անպայման դուր կգա այս ուտեստը:

Կարտոֆիլով և դդմիկով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խաշած կարտոֆիլ 650 գր
_Դդմիկ 350 գր
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Սխտոր և բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով և դդմիկով կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Քերել դդմիկը խոշոր քերիչով, կաթսայի մեջ լցնել, ջուր ավելացնել, որպեսզի ծածկվի բանջարեղենը և հասցնել եռման աստիճանի:
_Երբ զանգվածը եռա, անմիջապես քամել ջուրը, դդմիկը լցնել մաղի մեջ և թողնել, որ սառչի և ցամաքի:
_Քերել խաշած կարտոֆիլը միջին քերիչով և խառնել դդմիկի զանգվածի հետ:
_Զանգվածը համեմել աղով և պղպեղով, համեմունքներով, ավելացնել կտրատված կանաչիները:
Այժմ ձևավորել կոտլետներ, թաթախել ալյուրի մեջ և տապակել բուսական յուղով՝ երկու կողմից:

Մատուցել փափուկ և անուշաբույր կոտլետները ուղղակի թթվասերով կամ թթվասերի, քերած սխտորի և առատ կտրատած սամիթի խառնուրդով: Այս սոուսը հիանալի կերպով լրացնում է մեր առաջարկած ուտեստը:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Աշխարհի ամենաարագ և համեղ ընթրիք







