Կարտոֆիլով և խոզաճարպով խորոված. Սա կարող եք պատրաստել նաև ջեռոցում

Կարտոֆիլով և խոզաճարպով խորոված ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլով և խոզաճարպով խորոված. Սա կարող եք պատրաստել նաև ջեռոցում

Կարող ենք անվերջ խոսել կարտոֆիլով ուտեստների մասին, քանի որ, այս հասարակ բանջարեղենը երբեք չի դադարի ուրախացնել մեզ իր համային գամմայով: Ցանկանում ենք  կիսվել խորոված կարտոֆիլի այս տարբերակով:

Պատահական չէ, որ խորոված ուտեստները մեծ մասսայականություն են ձեռք բերել, քանի որ դրանք ունեն հարուստ բույր և փխրուն կեղև, և որ ամենակարևորն է `դրանք օգտակար են և հեշտ պատրաստվող:

Կարտոֆիլով և խոզաճարպով խորոված

Կարտոֆիլով և խոզաճարպով խորոված. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կարտոֆիլ 2 հատ
  • Խոզաճարպ 100 գ
  • Խնկունի 1պտղունց
  • Տմին 1 պտղունց
  • Սև պղպեղ (աղացած) `ըստ ճաշակի
  • Աղ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով և խոզաճարպով խորոված

Կարտոֆիլով և խոզաճարպով խորոված

Կարտոֆիլով և խոզաճարպով խորոված. Պատրաստման եղանակը

  1. Մաքրած կարտոֆիլը կտրել բարակ շերտերի (5 մմ հաստությամբ):
  2. Խոզաճարպը նույնպես կտրել կտորների և շարել շամփուրի վրա, կարտոֆիլի և ճարպի հերթականությամբ
  3. Հիմա ժամանակն է համեմունքները շաղ տալ կարտոֆիլի վրա: Աղի քանակը կախված է խոզի ճարպի համից: Կարող եք ավելացնել մի պտղունց չոր խնկունի կամ թարմ ճյուղ:
  4. Կարտոֆիլով և խոզաճարպով շամփուրները փաթաթեք փայլաթիթեղով, լավ փակել եզրերը:
  5. Պատրաստել կարտոֆիլը 30 րոպե մանղալի վրա կամ ջեռոցում: Երբ խոզաճարպը հալվի, և կծու բույրը սկսի տարածվել, հանել փայլաթիթեղը և կրկին  դնել մանղալի վրա կամ ջեռոցում:

Կարտոֆիլով և խոզաճարպով խորոված

Երբ կարտոֆիլը կարմրի՝,կարող եք մատուցել:

Կարտոֆիլով և խոզաճարպով խորովածը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ձկան խորոված հատուկ ցանցով

Խնդրում ենք Գնահատեք