Կարտոֆիլով և հավով համեղ ընթրիք. Երբևէ փորձած ամենահամեղ բաղադրատոմսը

համեղ ընթրիք ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլով և հավով համեղ ընթրիք. Երբևէ փորձած ամենահամեղ բաղադրատոմսը

Ամեն ինչ պատրաստվում է պարզ և հեշտությամբ: Ծախսելու եք ձեր ժամանակի մի փոքր մասը, և սեղանի վրա կհայտնվի մի հիանալի, անուշաբույր և համեղ ուտեստ:

համեղ ընթրիք

Կարտոֆիլով և հավով համեղ ընթրիք. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կարտոֆիլ 1 կգ
  • Ձիթապտղի յուղ 3 ճաշի գդալ
  • Աղ 1 թեյի գդալ
  • Սև պղպեղ 1 թեյի գդալ
  • Աղացած կարմիր պղպեղ 1 թեյի գդալ
  • Ուրց 1 թեյի գդալ
  • Հավի կրծքամիս 700 գ
  • Կանաչ պղպեղ 2 հատ
  • Կարմիր պղպեղ 1 հատ
  • Լոլիկ 2 հատ
  • Չեդդեր պանիր 100 գր

Սոուս

  • Տոմատի մածուկ 1 թեյի գդալ
  • Ջուր 200 մլ

համեղ ընթրիք

Կարտոֆիլով և հավով համեղ ընթրիք. Պատրաստման եղանակը

  1. Վերցնել մաքրած կարտոֆիլը և կտրատել կտորներով՝ ինչպես չիպսերի համար: Դրանց վրա լցնել ձիթապտղի յուղ, ավելացնել աղ, պղպեղ, կարմիր պղպեղ, ուրց և խառնել ամեն ինչ:
  2. Այժմ կարտոֆիլը շարել ջեռոցի տապակի վրա և 35 րոպեով դնել 200 աստիճան տաքացրած ջեռոց:
  3. Այդ ընթացքում կտրատել սոխը, կանաչ պղպեղը, կարմիր պղպեղը, լոլիկը, ինչպես նաեւ հավի կրծքամիսը:
  4. Ձիթապտղի յուղը լցնել տապակի մեջ, տապակել հավի կտորները, ապա դրա վրա ավելացնել կտրատած բանջարեղենը: Տապակել այնքան ժամանակ, մինչև բանջարեղենը փափկի: Վերջում ավելացնել սև պղպեղ, չաման, ուրց, աղ:
  5. Պատրաստի բանջարեղենը և հավի կտորները դնել տապակի կարտոֆիլի շերտի կենտրոնում:
  6. Տոմատի մածուկը խառնել ջրի հետ, և պատրաստված սոուսը լցնել ուտեստի վրա: Վրան ցանել քերած պանիր:
  7. Յուղաթուղթը թրջել ջրով և վերևից ծածկել ջեռոցի տապակը:
  8. Այժմ այն 15 րոպեով դնել 200 աստիճան տաքացրած ջեռոց:

համեղ ընթրիք

Համեղ ընթրիքը պատրաստ է: Ստացվում է հյութեղ, անուշաբույր և անիրատեսականորեն համեղ ուտեստ: Բոլոր բաղադրիչները հիանալի կերպով լրացնում են միմյանց և համատեղվում իրար հետ ՝ այս ուտեստն աներևակայելի համեղ դարձնելով:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Կարտոֆիլով և հավով ջեռեփուկ

Խնդրում ենք Գնահատեք