Կարտոֆիլով և սնկով ջեռեփուկ, փորձեք և կիմանաք, թե որքան համեղ է այն: Չնայած նման պարզ բաղադրությանը, այս ջեռեփուկը շատ նման է ժուլիենին։
Բացի այդ շատ է ստացվում, դուք կարող եք կերակրել ամբողջ ընտանիքին արագ, հագեցնող և աներևակայելի համեղ ուտեստով:

Կարտոֆիլով և սնկով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 400 գրամ
_Կարտոֆիլ 8-9 հատ
_Շամպինիոն 12-13 հատ
_Սոխ 1 հատ
_Թթվասեր 2 ճաշի գդալ
_Ալյուր 2 ճաշի գդալ
_Սերուցք 300 մլ
_Կաթ 100 մլ
_Պանիր 150 գրամ
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլով և սնկով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
_Սոխը մանր կտրատել, սունկը շերտատել։
_Կարտոֆիլը կտրատել շերտերով, իսկ հավի միսը խորանարդներով
_Թավայի մեջ բուսական յուղով տապակել սունկն ու սոխը։
_Կարտոֆիլը տաք ջրի մեջ 1-2 րոպե եփել։
_Հավի միսը կարելի է տապակել յուղով մյուս տապակի մեջ, կամ նախապես եփել՝ ըստ ցանկության։
_Ձևամանի հատակին լցնել կարտոֆիլ, ապա հավը, քերած պանիրը, սոխն ու սունկը։
_Պատրաստել սոուսը՝ կաթսայի մեջ խառնել թթվասերը, կաթը, սերուցքը, կրակի վրա դնել:
_Աստիճանաբար լցնել ալյուրը, խառնելով, եփել 2-3 րոպե՝ եռման պահից։
_Բաղադրիչների վրա լցնել ստացված սոուսը, դնել 200°C տաքացրած ջեռոցը կես ժամով։

Բուրավետ և շատ համեղ ջեռեփուկը պատրաստ է։
Այն կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը, այդպես միանշանակ համեղ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պատրաստում ենք ջեձռեփուկ կարտոֆիլով







