Կարտոֆիլ Ակորդեոն. Փափուկ խորտիկ ընթրիքի համար

Կարտոֆիլ Ակորդեոն ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Առաջարկում ենք ձեզ ջեռեփուկի համեղ տարբերակ Կարտոֆիլ Ակորդեոն ուտեստի բաղադրատոմս, այն շատ համեղ է և գեղեցիկ:

Կարտոֆիլ Ակորդեոն

Կարտոֆիլ Ակորդեոն. Անհրաժեշտ բաղադրիչները

_Միջին չափի կարտոֆիլ 2,5 կգ

_Մեծ կիտրոն 2 հատ

_Կարագ 150 գր

_Բուսական յուղ 150 մլ

_Սև պղպեղի հատիկներ 2,5 ճաշի գդալ

_Մի պտղունց աղ

Կարտոֆիլ Ակորդեոն

Կարտոֆիլ Ակորդեոն. Պատրաստման եղանակը

_Լվանալ և մաքրել կարտոֆիլը, ջեռոցը տաքացնել մինչև 200°C։

_Կարտոֆիլի կողքերին դնել դանակներ կամ փայտիկներ և 3 մմ հեռավորության վրա վերևից ներքև խորը զուգահեռ կտրվածքներ անել՝ որոնք թույլ չեն տա կարտոֆիլը մինչև վերջ կտրատել։

_Պղպեղը մանրացնել հավանգի մեջ։ Կիտրոնների քերուկը դանակով կամ քերիչով հանել։

_Ջեռոցի տապակի վրա տաքացնել կարագը և բուսական յուղը:

_Երբ յուղը տաքանա, ավելացնել կարտոֆիլն ու կիտրոնի կեղևը։

_Կարտոֆիլները առատորեն ցողել հալված կարագով և համեմել աղացած սև պղպեղով և աղով:

_Թխել կարտոֆիլը 1 ժամ — 1 ժամ 15 րոպե, մինչև ոսկե դարչնագույն կեղևով և ներսից փափուկ լինի:

Կարտոֆիլ Ակորդեոն

Հեռացնել կիտրոնի կեղևը, պղպեղ ավելացնել և մատուցել կարտոֆիլը։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլ ջեռոցում մեքսիկական տարբերակով

Խնդրում ենք Գնահատեք