Կարտոֆիլ հունգարական եղանակով. Առանց մսի այս ուտեստը կարող է հագեցնել նույնիսկ մոլի մսակերներին

Կարտոֆիլ հունգարական եղանակով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մի անգամ փորձեցի Կարտոֆիլ հունգարական եղանակով, այն ինձ շատ դուր եկավ ու դրանից հետո հաճախակի եմ պատրաստում:

Երբ ցանկանում ենք բազմազանություն և ավելի հագեցնող ուտեստ պատրաստել, ուրեմն բաղադրիչներին ավելացրեք մի քիչ կոշտ պանիր կամ որսորդական նրբերշիկ: Իսկ եթե կարտոֆիլից բացի, այլ հյուրասիրություն է նախատեսվում, ապա պատրաստեք խստորեն ըստ ստորև նշված բաղադրատոմսի:

Կարտոֆիլով ուտեստն ունի չափավոր կծու, բայց շատ հաճելի հետհամ: Լոլիկի շնորհիվ կարտոֆիլի համը բացահայտվում է բոլորովին նորովի։ Եթե ​​համեմունքներ եք սիրում, ապա ավելորդ չի լինի ավելացնել մի քանի տերև ռեհան կամ մի պտղունց խնկունի։

Կարտոֆիլ հունգարական եղանակով

Կարտոֆիլ հունգարական եղանակով. Բաղադրիչներ

_ Կարտոֆիլ 1 կգ

_ Սոխ 1 հատ

_ Գազար 1 հատ

_ Լոլիկ 3 հատ

_ Պապրիկա 1 թեյի գդալ

_ Արևածաղկի ձեթ 15 մլ

_ Աղ ըստ ճաշակի

_ Կանաչիներ ըստ ճաշակի

Կարտոֆիլ հունգարական եղանակով Կարտոֆիլ հունգարական եղանակով

Կարտոֆիլ հունգարական եղանակով. Պատրաստման եղանակը

_ Սոխը մանր կտրատել, գազարը կարելի է կտրատել խորանարդիկներով կամ քերել։

_ Տապակի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել սոխը, գազարն ու պապրիկան։ Տապակել ամեն ինչ մոտ 5 րոպե:

_ Կարտոֆիլը կտրատել շերտերով, լցնել տապակի մեջ։

_ Սրա վրա լցնել մաքրած կտրատած լոլիկները (կարող եք օգտագործել բլենդերը):

_ Աղ, պղպեղ անել ըստ ճաշակի։

_ Լցնել 600 մլ ջուր կամ արգանակ։

_ Եփել միջին ջերմության վրա՝ կափարիչով ծածկված, մինչև հեղուկի մեծ մասը գոլորշիանա։

_ Պատրաստի ուտեստի վրա ցանել կանաչիներ և մատուցել։

Կարտոֆիլ հունգարական եղանակով

Սա կարտոֆիլով պատրաստվող ամենապարզ և ամենահեշտ ուտեստներից մեկն է։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք