Կարտոֆիլ մանանեխով. Համեղ ու հեշտ պատրաստվող ընթրիք

Կարտոֆիլ մանանեխով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարտոֆիլ մանանեխով. Համեղ ու հեշտ պատրաստվող ընթրիք

Իմ ընկերուհիներից շատերն անտեսում են պարզ կողմնակի ուտեստները՝ փորձելով պատրաստել ինչ-որ անսովոր ու բարդ բան: Իսկ ես գիտեմ, թե ինչպես սովորական կարտոֆիլը դարձնել աներևակայելի համեղ ուտեստ: Չնայած խաշած կարտոֆիլը հավերժ դասական ուտեստ է, բայց հասարակ և մատչելի սոուսը կարող է լիովին փոխել ուտեստի համը:

Երբ այս կողմնակի ուտեստն առաջին անգամ փորձեցի, կարելի է ասել՝ սիրահարվեցի: Պատրաստեք այս ուտեստը և դուք նույնպես կհիանաք դրա պատրաստման պարզությամբ ու հեշտությամբ: Ձեզ անպայման դուր կգա մանանեխով կարտոֆիլը:

Կարտոֆիլ մանանեխով
Կարտոֆիլ մանանեխով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կարտոֆիլ 1 կգ
  • Գինու քացախ 4 ճաշի գդալ
  • Ձիթապտղի յուղ 100 մլ
  • Մանանեխ 2 ճաշի գդալ
  • Կանաչիներ՝ ըստ ճաշակի
  • Աղ՝ ըստ ճաշակի

Կարտոֆիլ մանանեխով

Կարտոֆիլ մանանեխով

Կարտոֆիլ մանանեխով

Կարտոֆիլ մանանեխով. Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը մաքրել և կտրատել ձողիկներով: Լցնել այն կաթսայի մեջ, ավելացնել ջուր և եփել մոտ 15 րոպե, մինչև պատրաստ լինի:
  2. Ամանի մեջ խառնել մանանեխի հատիկները, մանր կտրատած կանաչիները, աղը, գինու քացախը և ձիթապտղի յուղը: Կարող եք սոուսը կարտոֆիլից առաջ պատրաստել, որ մի քիչ ավելի թրմվի:
  3. Կարտոֆիլը քամել, վրան ավելացնել մանանեխով սոուսը և զգուշորեն ու մանրակրկիտ խառնել:

Կարտոֆիլ մանանեխով

Լցնել մատուցման ափսեի վրա, ցանկության դեպքում զարդարել մանր կտրատած կանաչիներով, կամ կծվության համար ավելացնել սխտոր՝ ըստ ճաշակի:

Մանանեխով կարտոֆիլը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տապակած կարտոֆիլ

Խնդրում ենք Գնահատեք