Երբեմն ցանկանում ես ուտելիք պատրաստել, որ այն լինի պարզ և համեղ: Հիանալի լուծում է, եթե պատրաստեք կարտոֆիլ ջեռոցում, երշիկով և պանրով:
Ստացվում է շատ համեղ և անչափ հեշտ: Անպայման պատրաստեք, եթե ուզում եք հագեցնող ու պարզ ուտեստ պատրաստել, առանց շատ ժամանակ կորցնելու: Մի քանի պարզ քայլ և ծույլ ընթրիքը պատրաստ է:

Կարտոֆիլ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 8 հատ
_Նրբերշիկ (կամ երշիկեղեն / խոզապուխտ ) 2-3 հատ
_Պանիր 150 գ
_Մաղադանոս` ըստ ճաշակի
_Աղ` ըստ ճաշակի

Կարտոֆիլ ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Պատրաստելու համար կարող եք վերցնել մի կտոր խոզապուխտ, նրբերշիկ կամ ձեր սիրած երշիկ:
_Կարտոֆիլը լավ լվանալ և խաշել աղ արած ջրի մեջ, մինչև որ փափկի: Հետո դրանք շարել
կաղապարի մեջ և յուրաքանչյուր կարտոֆիլի վրա կտրվածք (գրպան) անել, մի կտրեք մինչև վերջ:
_Կտրեք պանիրը երկար ձողիկներով, երշիկը շրջանակներով, մաղադանոսը մանր կտրատել:
_Այժմ կարտոֆիլի մեջ մի երկու կտոր պանիր դնել, մի քանի կտոր երշիկ և վրան շաղ տալ կանաչիները:
_Կարող եք աղ չանել, եթե երշիկն ու պանիրն աղի են: Դուք առաջնորդվեք ձեր ճաշակով:
_Կարտոֆիլը դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե, մինչև երշիկը եփվի:

Եթե օգտագործում եք եփած խոզապուխտ կամ երշիկեղեն, ուրեմն թխեք մինչև պանիրը հալվի:
Երշիկով և պանրով թխած կարտոֆիլը պատրաստ է: Դա համեղ է և պարզ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարտոֆիլով աղցան







