Կարտֆիլով և խոզապուխտով ջեռեփուկ. Ամառային ընթրիքի շքեղ ուտեստ
Նույնիսկ քմահաճ բալիկները չեն կարող դադարել այս ջեռեփուկի վայելումը: Պատրաստելն անչափ հեշտ է, ստացվում է շատ համեղ և մատչելի
Կարտոֆիլով ջեռեփուկը խոզապուխտով, ձվով և կանաչիներով համեմված՝ պատրաստվում է պարզ և արագ, և ունի ախորժելի տեսք: Այս հագեցնող ճաշատեսակը կատարյալ է նույնիսկ տոնական սեղանի համար:

Содержание
Կարտֆիլով և խոզապուխտով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Կարտոֆիլ 5 հատ
- Սոխ 1 հատ
- Խոզապուխտ 170 գ
- Ձու 6 հատ
- Բնական մածուն 1 բաժակ
- Դիժոնյան մանանեխ 2 ճաշի գդալ
- Աղ 1 թեյի գդալ
- Սև պղպեղ 1/3 թեյի գդալ
- Կայեն պղպեղ 1/3 թեյի գդալ
- Պանիր 170 գ
- Կանաչի՝ ըստ ճաշակի
- Սխտոր՝ ըստ ճաշակի
- Բուսական յուղ


Կարտֆիլով և խոզապուխտով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
- Խոշոր կարտոֆիլը կեղևով եփել, սառելուց հետո մաքրել:
- Մանր կտրատել սոխը և տապակել բուսական յուղով:
- Կտրել խոզապուխտը խորանարդիկներով և ավելացնել սոխին, խառնել և տապակել:
- Մանր քերիչով քերել կարտոֆիլը և պանիրը, դրանք խառնել սոխի և խոզապուխտի հետ:
- Ավելացնել մածուն, մանանեխ, աղ ու պղպեղ, ավելացնել համեմունքներ՝ ըստ ճաշակի և լավ խառնել:
- Տապակը յուղել բուսական յուղով: Դրա վրա տարածել ստացված զանգվածը, և այն հարթեցնել:
- Ջեռեփուկը թխել մոտ 25 րոպե 200 աստիճանով:
- Ջեռեփուկի զանգվածի մեջ փոսիկներ անել:
- Զգուշորեն կոտրել ձվերը փոսերի մեջ և թխել ևս 10 րոպե:


Մատուցելիս բաժանել մասերի, վրան շաղ տալ կտրատած կանաչ սոխ և կանաչիներ, նոր մատուցել: Ջեռեփուկը շատ համեղ է նաև տարբեր սոուսներով:
Կարտֆիլով և խոզապուխտով ջեռեփուկը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով







