Առաջարկում ենք ձեզ հետաքրքիր Կափարիչով ժուլիենի բաղադրատոմս, այն շատ համեղ է ստացվում:

Կափարիչով Ժուլիեն. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շամպինիոն 500 գր
_Սերուցք 20% 300 մլ
_Պանիր 100 գր
_Բուսական յուղ 5 ճաշի գդալ
_Շերտավոր խմոր 1 տուփ
_Ալյուր 2 ճաշի գդալ + աշխատանքային մակերեսը փոշոտելու համար
_Սոխ 1 հատ
_Ձու 1 հատ
_Մաղադանոս 3 ճյուղ
_Աղացած մշկընկույզ 1/4 թեյի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Կափարիչով Ժուլիեն. Պատրաստման եղանակը
_Մաղադանոսը մանր կտրատել։
_Փոքր կաթսայի մեջ ալյուրը տաքացնել մինչև բաց ոսկե դարչնագույնը:
_Ավելացնել մշկընկույզը, մանր կտրատած մաղադանոսը և մի պտղունց աղ, լցնել սերուցքը և եփել թույլ կրակի վրա՝ անընդհատ խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան։
_Սոուսը հասցնել եռման աստիճանի և հանել կրակից։
_Սոխը մանր կտրատել։ Լվանալ և չորացնել սունկը, կտրատել շերտերով:
_Տապակը տաքացնել բուսայուղով և տապակել սոխը 3 րոպե։
_Ավելացնել սունկ, աղ, պղպեղ և եփել ևս 7 րոպե միջին ջերմության վրա։
_Լցնել սերուցքային սոուսը, խառնել և եփել ևս 1 րոպե։
_Պանիրը քերել, ձուն հարել։
_Շոգեխաշած սունկն ու սոխը լցնել յուղած ամանների մեջ և վրան քերած պանիր ցանել։
_Խմորը դնել ալյուր ցանած սեղանի վրա և գրտնակել 1սմ հաստությամբ շերտ:
_Խմորից կտրել ամանի չափից 1 սմ մեծ կտորներ, եզրերին հարած ձու քսել։
_Յուրաքանչյուր ամանը ծածկել խմորով, սեղմել եզրերը, վրան ձու քսել:
_Ամանները դնել 190°C տաքացված ջեռոցում և թխել ժուլիենը 20 րոպե։ Մատուցել տաք վիճակում։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ժուլիեն սնկով և հավի մսով







