Կիևյան կոտլետներ 2 Համեղ տարբերակ․ Համից չեք կշտանա խրխրթան միջից էլ հյութեղ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք կիևյան կոտլետներ՝ ընդ որում երկու տարբերակով էլ․ և դասական ամբողջական հավի կրծքամսից և աղացած խճողակով տարբերակից։

Իսկ որպես միջուկ, ինչպես միշտ առաջարկելու եմ նոր՝ հեշտ և համեղ տարբերակ։ Մինչև վերջ դիտողները կիմանան ավելին մեր խաղարկության և նվերի մասին։

Կիևյան կոտլետներ 2 Համեղ տարբերակ․ Համից չեք կշտանա՝ խրխրթան, միջից էլ հյութեղ

Կիևյան կոտլետներ Բաղադրիչներ

_Հավի կրծքամիս — 4 հատ կամ 2 կգ․

_3 ձու կավելացնենք, ձվի քանակը մսի զանգվածի հետ ուղիղ համեմատական է

_Սոխ — 1 գլուխ

_Սխտոր — 1 թարմ փոքր գլուխ

_Համեմենք աղով, մոտ 1 թեյի գդալ

_1 թեյի գդալ սև պղպեղ

_1 թեյի գդալ  խմելի-սունելի

_1 թեյի գդալ

_Թթվասեր — 1 ճ․ գդ․

_Ալյուր — 2 ճ․ գդ․

_Պաքսիմատ փշրած և ձու թաթախելու համար

Կիևյան կոտլետներ 2 Համեղ տարբերակ․ Համից չեք կշտանա՝ խրխրթան, միջից էլ հյութեղ

Կիևյան կոտլետներ Քայլ առ քայլ

_Հավի կրծքամիսը հարկավոր է մշակել, հեռացնել ավելորդ ջլերն ու ճարպերը, մանրացնել

_Մի քանի խոշոր բացված կտրոներ էլ կողքի կդնենք, որպեսզի ամբողջական տարբերակով պատրաստենք

_Մանրացված կտորները պետք է հարիչով աղանք

_Հաջորդը թարմ սխտոր ենք մեկ գլուխ ավելացնում հարիչի մեջ

_Այո, նաև գազար, խոստացել էի չէ, որ իմ բաղադրատոմսը տարբերվող է և նորարարական, հավատացեք գազարով համեղ է և գունեղ

Կիևյան կոտլետներ 2 Համեղ տարբերակ․ Համից չեք կշտանա՝ խրխրթան, միջից էլ հյութեղ

_Մեկ գլուխ սոխը նույնպես կավելանա հարիչի բաղադրիչներին

_3 ձու կավելացնենք, ձվի քանակը մսի զանգվածի հետ ուղիղ համեմատական է

_Համեմենք աղով, մոտ 1 թեյի գդալ

_1 թեյի գդալ սև պղպեղ

_1 թեյի գդալ  խմելի-սունելի

_1 թեյի գդալ կոտլետի համեմունք

_2 ճաշի գդալ ալյուր, կաթի մեջ թրջած բատոն հացի փոխարեն

_1 մեծ ճաշի գդալ թթվասեր, այո ես կաթը փոխարինել եմ թթվասերով, այսպես ավելի փափուկ և համեղ է ստացվում

_Լավ կհարենք մեր բաղադրիչները և կստանանք ահա այսպիսի խճողակ

_Այնքան անուշ սխտորի և համեմունքների հոտ է ընկել, ախորժելի

_Կիևյան կոտլետների միջուկների տարբերակները շատ տարբեր կարող են լինել, այս անգամ փորձել եմ լցոնել մացարելլա պանրով

_Վերցրել եմ Գալբանի բրենդի մացառելլա պանիր այսպիսի փաթեթավորմամբ, ներսում պատրաստի գնդիկներ են 150 գրամ ընդհանուր քաշով, որի մեջ 20 մինի ոչ-աղի գնդիկներ են հենց աղաջրում պահվող, որակի մասով կասկած չունեմ, քանի-որ Գալբանին Իտալիայում պանրագործության համար 1 բրենդն է

_Մաղով աղաջուրը ջրքամենք

_Մանրացված պաքսիմատ և կոտրած ձու պետք կգա մեզ կոտլետները ձևավորելու համար

_Սա էլ նախապատրաստենք և անցնենք գործի

_Սկզբում կպատրաստենք հավի ամբողջական կրծքամսից տարբերակով կիևյան կոտլետները

_Որքան հնարավոր է փռված բարակ ամբողջական հավի կրծքամսից կտորներ վերցրեք

_Բոլոր կողմերից աղ և սև պղպեղ կանենք

_Մեր Գալբանիի մացառելլա պանրից միջուկները շարենք մեջը և փաթաթենք հնարավորինս կոկիկ և գլանաձև

_Արդեն պատրաստ մի քանի կոտլետները դնենք սառցախցիկը մի 15 րոպեով, մինչև կպատրաստենք խճողակով կոտլետները, թող սառեն, կպնդանան մի փոքր էլ

_Սառը ջուր կդնենք մեր կողքին ձեռքերը անընդհատ թրջելու համար

_Եթե ձեռքերը լավ թաց լինեն, խճողակը ձեռքերին չի կպնի, ջրի փոխարեն կարելի է և կաթի մեջ թրջել, այդպես էլ են անում

_Ձեռքերի վարժ շարժումները կօգնեն ձևավորել սկզբում տափակ հարթակ, որի մեջ դնելով մեր միջուկի պանրիկները կձևավորենք կոտլետներ

_Սկզբում պաքսիմատի մեջ կշաղախենք հետո ձվի, հետո նորից պաքսիմատի եթե սիրում եք հաստ կեղևով կոտլետներ

Կիևյան կոտլետներ 2 Համեղ տարբերակ․ Համից չեք կշտանա՝ խրխրթան, միջից էլ հյութեղ

_Բարդ մի բան չէ, ստանդարտներ խոհանոցում չկան, սխալվելու տարբերակ չկա, չէ որ ուտեստը, որի մեջ այսքան ջանք և սեր է դրվում չի կարող համեղ չլինել և ի վերջո չգնահատվել

_Մի քանի հատ պատրաստելուց հետո արդեն հմտանում եք և արագ ստանում ամբողջ խճողակից մոտ 25 կոտլետ

_Կարելի սառցախցիկում այսպիսի կոտլետները բավական երկար ժամանակ պահել, մինչև տապակելն էլ ցանկալի մոտ կես ժամով սառեցնել սառցախցիկում

_Տապակելու համար առատ ձիթայուղ է հարկավոր, որը բոլոր կողմերից կծածկի կոտլետը

_Արդեն լավ տաքացած վիճակում ձիթայուղի մեջ կավելացնենք կոտլետները

_Երկու տարբերակից էլ կտապակենք այժմ և ամբողջական հավի կրծքամսից և աղացած տարբերակից

_Մինչ կտապակվեն կոտլետները ուրախացնեմ ձեզ մեր հերթական խաղարկությամբ, որի հաջողակը կստանա մեր կողմից պատրաստված նվերը

_Հարկավոր է բաժանորդագրված լինել մեր ալիքին, լայք դնել տեսանյութին, գրել որևէ մեկնաբանություն բաղադրատոմսի վերաբերյալ

_Այսքանը բավարար է, դուք արդեն խաղարկության մասանկից եք

_Արդյունքները կիմանաք հետևելով մեր ֆեյսբուքյան էջին, կսպասեմ նաև ձեր մեր ինստագրամում, բոլոր հղումները իհարկե կգտնեք տեսանյութի տակ

_10-15 րոպե անց կոտլետները տապակվեցին, հանեցինք կրակից և համտեսեցինք

_Սա խճողակով տարբերակն է

_Այժմ էլ կտրենք նաև ամբողջական կրծքամսով տարբերակը, հավաքվենք ճաշի և վայելենք

Կիևյան կոտլետներ 2 Համեղ տարբերակ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք