Տաք կաթով և ջրով ունիվերսալ խմորով կարելի է հիանալի Կլոր չեբուրեկներ կամ այլ տարբեր բլիթներ թխել՝ փոփոխելով միջուկները:
Այս բաղադրատոմսով կպատրաստեք շատ բարակ կեղևով, քնքուշ կարկանդակներ։

Կլոր չեբուրեկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տաք կաթ 150 մլ
_Տաք ջուր 100 մլ
_Ձու 1 հատ
_Աղ 1 թեյի գդալ
_Շաքար 1 թեյի գդալ
_Թարմ խմորիչ 11 գր կամ չոր 5 գր
_Բուսական յուղ 30 մլ
_Ալյուր 480 գր
Միջուկը պատրաստելու համար
_Աղացած միս 300 գր
_Սոխ 1 հատ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Կլոր չեբուրեկներ. Պատրաստման եղանակը
_Կաթը խառնել աղի ու շաքարի, ջրի ու խմորիչի հետ, խառնել։
_Ալյուրը մաղել և լցնել հեղուկ հիմքի մեջ, լցնել բուսայուղը և շաղախել խմոր։
_Զանգվածին լցնել ճիշտ այնքան ալյուր, որքան վերցնում է և դառնա ոչ կպչուն։
_Խմորը ծածկել, թողնել 1 ժամ տաք տեղում։
_Աղացած միսը համեմել քերած սոխով, կարող եք ավելացնել նաև քերած սխտոր, սամիթ և այլ կանաչիներ, աղ, համեմունքներ, պղպեղ և այլն։
_Եթե զանգվածը շատ ձիգ է ստացվում, ապա լցրեք մի քիչ սառցաջուր, լավ հունցեք։
_Խմորը հունցել ալյուր ցանած սեղանի վրա, բաժանել գնդիկների։
_Գնդիկներից յուրաքանչյուրը գրտնակել բարակ շերտով և մեջտեղում լցնել աղացած միսը, եզրերը հավաքելով՝ կլոր բլիթ ստանալ։
_Ծածկել և թողնել 30 րոպե։
_Յուրաքանչյուր բլիթ մի փոքր գրտնակել կամ ձեռքերով ձգել և տապակել բուսայուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը։

Շատ համեղ և հյութալի է ստացվում, կարկանդակները ձեզ անպայման դուր կգան:
Սրանք կարելի է մատուցել տարբեր սոուսների և թարմ բանջարեղենով աղցանների հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ընտիր պեռաշկի. Կարտոֆիլով կարկանդակներ







