Կծու դդմիկ. Թարմ բանջարեղենով շքեղ խորտիկ

Կծու դդմիկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կծու դդմիկ. Ընկույզով, քնջութի սերմերով, լոլիկով և կանաչիներով հրաշագեղ ու նուրբ ուտեստ: Ստացվում է պարզապես հիանալի նախուտեստ: Սա ոչ թե դդմիկ է, այլ ոսկի: Սա ես շատ հաճախ եմ պատրաստում, քանի որ ամենապարզ ու մատչելի մթերքներ են անհրաժեշտ:

Կծու դդմիկ

Կծու դդմիկ. Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները

_դդմիկ 2 հատ

_լոլիկ 2 հատ

_սխտոր 2 պճեղ

_ընկույզ 50 գ

_քնջութի սերմեր 1 ճաշի գդալ

_սամիթ

_մաղադանոս

_կիտրոնի հյութ, 1.5 ճաշի գդալ

_սուսամբար 1 թեյի գդալ

_սոյայի սոուս 50 մլ

Կծու դդմիկ

Կծու դդմիկ. Պատրաստման եղանակը

_Կտրատել դդմիկները և լոլիկը կտորներով:

_Թավայի մեջ տաքացնել բուսական յուղը, դդմիկը տապակել մինչ ոսկե դարչնագույնը:

Հուշում. Սկզբում դդմիկին աղ մի արեք:

_Ընկույզները դանակով մանր կտրատել:

_Կանաչիները մանր կտրատել, սխտորը ճզմել կամ մանր կտրատել:

_Ընկույզները խառնել կանաչիների, սուսամբարի, սխտորի և կիտրոնի հյութի, սոյայի սոուսի հետ: Խառնել սոուսը:

_Աղցանամանի մեջ խառնել սառած, տապակած դդմիկը, լոլիկն ու սոուսը:

_Աղ և պղպեղ անել, վրան շաղ տալ քնջութի սերմեր և մատուցել:

Կծու դդմիկ

Նախուտեստը պատրաստ է, ստացվում է պարզապես զարմանալի, կծու և անուշաբույր: Այն զուգորդվում է տարբեր ուտեստների հետ:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Դդմիկով կոտլետ

Խնդրում ենք Գնահատեք