Կծու մասալայով կարտոֆիլ. Ամենասիրված բանջարեղենի պատրաստման համեղ տարբերակ

Կծու մասալայով կարտոֆիլ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կծու մասալայով կարտոֆիլը համտեսելուց հետո կարող եք զգալ համի հարստությունը և նոր ձևով նայել ծանոթ բանջարեղենին:

Կարտոֆիլ պատրաստելու հիմնական գաղտնիքը արևելյան խոհանոցի ավանդական համեմունքն է: Գարամ մասալան առանց յուղի տապակված, ապա աղացած համեմունքների խառնուրդ է: Նման անուշահոտ խառնուրդը միշտ պետք է լինի ձեռքի տակ:

Գարամ մասալայի բաղադրիչները.

_1 թեյի գդալ չաման

_1 թեյի գդալ համեմի սերմ

_2/3 թեյի գդալ սև պղպեղ

_2/3 թեյի գդալ հնդկական դափնու տերև

_0,5 թեյի գդալ դարչին

_0,5 թեյի գդալ մեխակ

_1/4 թեյի գդալ հիլ

_1/4 թեյի գդալ մշկընկույզ

Կծու մասալայով կարտոֆիլ

Կծու մասալայով կարտոֆիլ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Կարտոֆիլ 500 գ

_Մածուն 3 ճաշի գդալ

_Քրքումի 2 թեյի գդալ

_Աղացած կարմիր պղպեղ 2 թեյի գդալ

_Համեմ 1 թեյի գդալ

_Գարամ մասալա 1 թեյի գդալ.

_Կումինի սերմեր 0.5 թեյի գդալ

_Կանաչ չիլի պղպեղ 2 հատ

_Կարմիր սոխ 2 հատ

_Ջուր 350 մլ

_Համեմ 0,5 փունջ

_Արևածաղկի ձեթ 4- 5 ճաշի գդալ

_Աղ 1.5 թեյի գդալ

Կծու մասալայով կարտոֆիլ

Կծու մասալայով կարտոֆիլ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը մաքրել և խաշել:

_Խառնել թանձր մածուն, 1,5 թեյի գդալ քրքում, 1,5 թեյի գդալ աղացած կարմիր չիլի պղպեղ, համեմի սերմ, գարամ մասալա և աղացած չամանի սերմեր:

_Խաշած կարտոֆիլի վրա շաղ տալ 0,5 գդալ քրքում, 0,5 թեյի գդալ աղացած կարմիր չիլի պղպեղ և 1 թեյի գդալ աղ: Զգուշորեն խառնել՝ կարտոֆիլի ամբողջականությունը պահպանելու համար:

_Տապակել կարտոֆիլները 2 ճաշի գդալ տաքացրած արևածաղկի ձեթով 2-3 րոպե: Հանել և դնել առանձին ամանի մեջ և ավելացնել ևս 2-3 ճաշի գդալ յուղ տապակի մեջ: Դրա մեջ տապակել կումինի սերմեր, կտրտած կանաչ չիլի պղպեղ և մանրացված սոխ: Հեռացնել կրակից և մի փոքր սառեցնել:

_Ավելացնել մածունի խառնուրդը: Կրկին դնել ցածր կրակի վրա, անընդհատ խառնելով: Եփել մինչեւ գույնը փոխվի:

_Կարտոֆիլի սոուսի վրա լցնել ջուր, ավելանել 0,5 գդալ աղ և լավ խառնել: Ետ լցնել կարտոֆիլը և կափարիչի տակ բերել եռման: Վրան լցնել մանրացված կանաչիներ և եփել մի քանի րոպե:

Կծու մասալայով կարտոֆիլ

Կծու մասալայով կարտոֆիլը պատրաստ է: Այն կարող եք մատուցել տաք վիճակում, կանաչիով զարդարելուց հետո: Այն հիանալի հավելում կլինի մսային ուտեստների և բանջարեղենի աղցանների համար:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք