Կծու սենդվիչներ ձվով և կանաչիով` 20 րոպեում

Կծու սենդվիչներ ձվով և կանաչիով  ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կծու սենդվիչներ ձվով և կանաչիով: Իզուր չէ, որ ասում են, որ ամեն ինչ կախված է մեր հնարամտությունից:  Կծու սենդվիչները ձվով և կանաչով ևս մեկ ապացույց են: Ցանկացած սեղանի վրա նման խորտիկն օգտակար կլինի: Պարզ, ախորժելի և անուշահոտ ուտեստը, անշուշտ, կզարդարի ձեր հավաքույթները: Այն պատրաստելու համար կարող եք օգտագործել ինչպես բոքոն, այնպես էլ այլ հաց:

Այլևս ոչ մի տոնական օր չի կարող անցել առանց այդպիսի համեղ և հեշտ պատրաստվող խորտիկ սենդվիչների: Կարող եք կարգավորել սխտորի և մյուս բաղադրիչների քանակն ըստ ձեր ցանկության:

Կծու սենդվիչներ ձվով և կանաչիով 

Կծու սենդվիչներ ձվով և կանաչիով. Բաղադրությունը

_Հացի բոքոն 1 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Ձու 3 հատ

_Կանաչ սոխ 2 փունջ

_Սամիթ 2 փունջ

_Մայոնեզ` ըստ ճաշակի

_Արևածաղկի ձեթ

Կծու սենդվիչներ ձվով և կանաչիով 

Կծու սենդվիչներ ձվով և կանաչիով. Պատրաստման եղանակը

_Կտրեք բոքոնը կտորներով և տապակել դրանք թավայի մեջ բուսական յուղով միայն մի կողմից:

_Ձվերը խաշել, թող սառչեն, կեղևահան անել և քերել խոշոր քերիչով:

_Հացի կտորի տապակած կողմը քսել սխտորով, որից հետո քսել մայոնեզը:

_Վրայից ցանել քերած ձու: Սամիթը և կանաչ սոխը կտրատել և շաղ տալ կծու սենդվիչների վրա:

Կարող եք օգտագործել ցանկացած բանջարեղեն, որը ձեզ դուր է գալիս համեղ սենդվիչներ պատրաստելու համար: Դուք կարող եք կանաչիները կամ ցանել նախուտեստի վրա, կամ դրանք խառնել քերած ձվի հետ: Շնորհիվ այն բանի, որ հացը տապակվել է միայն մի կողմից, այն կարելի է հեշտությամբ կծել՝ առանց վրայի լցոնը թափելու ռիսկի:

Կծու սենդվիչներ ձվով և կանաչիով 

Սենդվիչները ձվով և կանաչիով պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ նախաճաշ / Պատրաստում ենք նախաճաշ / Ձվածեղի նոր տարբերակ / Համեղ Բաղադրատոմսեր

Խնդրում ենք Գնահատեք