Կոլոլակները խմորի մեջ սովորական կոտլետներ են, բայց շատ հետաքրքիր են՝ լորի ձվերով լցոնած և զարմանալի սոուսով, կարտոֆիլի զարդարանքով։
Ձեզ անպայման դուր կգա այս ուտեստը։

Կոլոլակները խմորի մեջ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած միս 500 գր
_Սոխ 1 հատ
_Ձու 1 հատ
_Պաքսիմատ 2 ճաշի գդալ
_Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ
_Սխտոր 3 պճեղ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Լորի ձու 12 հատ
Խմորը պատրաստելու համար
_Ձու 2 հատ
_Թթվասեր կամ մածուն 3 ճաշի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Ալյուր 4 ճաշի գդալ
Սոուսի համար
_Սոխ 1 հատ
_Գազար 2 հատ
_Կարտոֆիլ 4 հատ
_Բուսական յուղ 50 մլ
_Լոլիկի հյութ 50 մլ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Ջուր 300 մլ


Կոլոլակները խմորի մեջ. Պատրաստման եղանակը
_Լորի ձվերը եփել, թողնել սառչի, մաքրել։
_Աղացած միսը համեմել աղով, պղպեղով, համեմունքներով, քերած սոխով և սխտորով, ավելացնել տոմատի մածուկը, ձուն, պաքսիմատը, զանգվածը լավ խառնել, մինչև հարթ լինի։
_Աղացած միսը մաս-մաս վերցնել և փաթաթել՝ լորի ձուն մեջը դնելով, միջուկով կոլոլակ է ստացվում։
_Ձվերը խառնել մայոնեզի կամ թանձր մածունի, ալյուրի, աղի հետ, լավ խառնել։
_Թաթախել խմորի մեջ, այնուհետև տապակել բուսայուղի մեջ։
_Սոխը կտրատել խորանարդներով, քերել գազարը՝ խոշոր քերիչով և բանջարեղենը ձեթով շոգեխաշել։
_Երբ բանջարեղենը շոգեխաշվի, ավելացնել լոլիկի հյութը, խառնել։
_Լցնել կարտոֆիլի կտորները և եփել, մինչև պատրաստ լինի:
_Կոլոլակները վրան դնել, կափարիչով ծածկել ու շոգեխաշել 10 րոպե։


Մատուցելուց առաջ ցանել կանաչիներով և կերակուրը բաժանել ափսեների մեջ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կոլոլակով բրնձով փլավ







