Կոլոլակներով և կարտոֆիլով ջեռեփուկ. Հագեցնող ընթրիք

Կոլոլակներով և կարտոֆիլով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ես շատ եմ սիրում Կոլոլակներով և կարտոֆիլով ջեռեփուկ պատրաստել, մանավանդ որ, այն պատրաստվում է մատչելի բաղադրիչներից։

Այս պարզ ուտեստը ստացվում է հագեցնող ու համեղ։ Բաղադրատոմսը ձեզ կօգնի, երբ հյուրերն արդեն դռան շեմին են:

Կոլոլակներով և կարտոֆիլով ջեռեփուկ

Կոլոլակներով և կարտոֆիլով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Միջին կարտոֆիլ  6 — 7 հատ

_Աղացած միս 400-500 գր

_Բուսական յուղ 4 ճաշի գդալ

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Թթվասեր՝ մատուցելու համար

_Սխտոր 3-4 պճեղ

_Սոխ 2 հատ

Կոլոլակներով և կարտոֆիլով ջեռեփուկ
Կոլոլակներով և կարտոֆիլով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Սոխը մաքրել, մսաղացով աղալ և ավելացնել աղացած մսին, աղ ու պղպեղ անել։

_Կարտոֆիլը մաքրել, մանր կտրատել։ Կարտոֆիլին ավելացնել բուսայուղը, համեմունքները, ճզմած սխտորն ու խառնել։

_Կարտոֆիլը լցնել տապակի մեջ, աղացած մսից կոլոլակներ ձևավորել և լցնել կարտոֆիլի վրա:

_Եփել 220 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30 րոպե, մինչև պատրաստ լինի։

_Պատրաստի ուտեստի վրա ցանել թարմ, կտրատած կանաչիներ և մատուցել թթվասերով։

Կոլոլակներով և կարտոֆիով ջեռեփուկ

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք