Կոլոլակներ կարտոֆիլով խմորի մեջ. Հագեցնող, հյութեղ ու գեղեցիկ ուտեստ

Կոլոլակներ կարտոֆիլով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պատրաստենք համեղ կոլոլակներ կարտոֆիլով խմորի մեջ:

Ես չգիտեմ, թե ում մտքով է անցել կոլոլակները խմորով փաթաթել, բայց այս գաղափարը պարզապես հիանալի է: Ես փորձեցի այս ուտեստը քրոջս ծննդյան տոնին, ու անմիջապես վերցրի բաղադրատոմսը: Հիմա միայն այսպես եմ պատրաստում:

Կոլոլակներ կարտոֆիլով  խմորով կարելի է մատուցել ինչպես որպես անկախ ուտեստ, այնպես էլ որպես մսով նախուտեստ: Առանց դրանց ոչ մի տոն չի անցնում: Կարտոֆիլի խմորը հիանալի կերպով լրացնում է մսի համը: Գնդիկների պատրաստման համար ընտրեք ցանկացած աղացած միս: Կարող եք փորձարկել:

Կոլոլակներ կարտոֆիլով

Կոլոլակներ կարտոֆիլով խմորի մեջ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 400 գր

_Ցորենի ալյուր 300 գ

_Կարագ 100 գ

_Աղ 1 թեյի գդալ

_Ձու 1 հատ

_Աղացած խոզի միս 400 գ

_Չորահացի փշուրներ 3 ճաշի գդալ

_Սխտոր 2 պճեղ

_Սոխ 1 հատ

_Կաթ 3 ճաշի գդալ

_Կոճապղպեղ 2 թեյի գդալ

_Սև պղպեղ (աղացած) 0,5 թեյի գդալ

_Ձվի դեղնուց 1 հատ

_Թթվասեր 1 թեյի գդալ

Կոլոլակներ կարտոֆիլով

Կոլոլակներ կարտոֆիլով

Կոլոլակներ կարտոֆիլով

Կոլոլակներ կարտոֆիլով խմորի մեջ. Պատրաստման եղանակը

_Հալված կարագը լցնել եփած կարտոֆիլի մեջ և տրորելով պյուրեի վերածել: Ավելացնել ձու, 0.5 թեյի գդալ աղ, ալյուր և խմոր հունցել: Փաթաթեք այն պլաստիկե ծածկոցով և թողնել 10 րոպե մնա:

_Խմորը բաժանել 4 մասի, յուրաքանչյուրը գրտնակել բարակ շերտով և կտրել շրջանակները:

_Այժմ անցնենք կոլոլակներին: Աղացած մսին ավելացնել սխտոր, կոճապղպեղ, չորահացի փշրանքներ, աղ, պղպեղ, կաթ և մանր կտրատած սոխ, լավ խառնել:

_Ձեռքերը յուղել բուսական յուղով և ձևավորել փոքր գնդիկներ մսից: Տապակել դրանք յուղով բոլոր կողմերից:

_Պատրաստի կոլոլակները փաթաթել խմորի շրջանակների մեջ: Տեղադրել խմորները կեքսերի համար նախատեսված կաղապարների մեջ և վրան դեղնուցի և թթվասերի խառնուրդ քսել:

_Թխել 180 °C ջերմաստիճանում մոտ 25 րոպե:

Կոլոլակներ կարտոֆիլով

Ջեռոցի մեջ խմորով կոլոլակները կդառնան ցանկացած սեղանի զարդարանք: Բացի այդ, դրանք պատրաստելու համար ձեզանից շատ ժամանակ, ջանք և մթերք չի պահանջվի: Օրինակ՝ աղացած մսով սկսում եմ զբաղվել արդեն այն պահին, երբ խմորը թողնում եմ հասունանալու: Փորձեք!

Կոլոլակները կարտոֆիլով խմորի մեջ պատրաստ են:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Կոլոլակով բրնձով փլավ

Խնդրում ենք Գնահատեք