Կոլոլակներ ջեռոցում. Անուշաբույր ուտեստ ընթրիքի համար

Կոլոլակներ ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Որպես ընթրիք կամ նույնիսկ տոնական ճաշատեսակ պատրաստեք համեղ Կոլոլակներ ջեռոցում:

Ուտեստը հիանալի է նաև այն առումով, որ չի տապակվում, այլ թխվում է ջեռոցում, այսինքն ավելի դյուրամարս է:

Կոլոլակներ ջեռոցում

Կոլոլակներ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ցանկացած աղացած միս 400 գր

_Ձու 1 հատ

_Սոխ 2 հատ

_Սխտոր՝ ըստ ճաշակի

_Սառը կաթով թրջած բոքոն

_Կարտոֆիլ՝ ըստ ճաշակի

_Ալյուր 2 ճաշի գդալ

Կոլոլակներ ջեռոցում

Կոլոլակներ ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Աղացած մսին լցնել քերած սոխ, փափկած բոքոն, մամլիչով անցկացրած մի քանի պճեղ սխտոր, մանր կտրատած կանաչիներ, աղ, պղպեղ և համեմունքներ, որոնք նախընտրելի են աղացած մսի համար։ Ցանկության դեպքում ավելացնել ձու:

_Ձևավորել կոլոլակներ և թաթախել ալյուրի կամ պաքսիմատի մեջ։

_Մանր կարտոֆիլը մաքրել, լվանալ, անհրաժեշտության դեպքում՝ մի երկու մասի բաժանել։

_Ջեռոցի ամանին քսել բուսայուղ, մեջտեղում դնել կարտոֆիլը, իսկ կոլոլակները դնել կողքերին:

_Ջեռոցը տաքացնել 220 աստիճանով և ուտեստը թխել 15 րոպե։

_2-ական ճաշի գդալ թթվասերն ու կետչուպը խառնել, լցնել կես բաժակ ջուր, ավելացնել աղ և պղպեղ ըստ ճաշակի։

_Սոուսը լցնել կաղապարի մեջ և շարունակել թխել ուտեստը 20-30 րոպե:

Կոլոլակներ ջեռոցում

Պատրաստի կերակուրի վրա ցանել կանաչիներ և մատուցել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Քյուֆթա

Խնդրում ենք Գնահատեք