Կոլոլակներ սերուցքային սոուսով. Նրբահամ վայելք
Դժվար թե որևէ մեկին զարմացնեք կոլոլակով կամ խմորով ապուր պատրաստելու բաղադրատոմսով:
Երբեմն ցանկանում եք գոհացնել ինքներդ ձեզ և ձեր ընտանիքին ինչ -որ հատուկ բանով: Պարտադիր չէ, որ գնեք թանկարժեք բաղադրիչների մի ամբողջ ցուցակ և ժամերով մնաք խոհանոցում ճաշ պատրաստելու՝ համեղ կերակուր վայելելու համար:
Պետք է պատրաստել մսով և կարտոֆիլի խմորով կոլոլակներ՝ նուրբ սերուցքային սոուսով:

Կոլոլակներ սերուցքային սոուսով. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Աղացած տավարի միս 300 գ
_Սոխ 1 հատ
_Սխտոր 3 պճեղ
_Աղ 0,5 թեյի գդալ
_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
_Պապրիկա` ըստ ճաշակի
_Չոր ռեհան` ըստ ճաշակի
_Կարտոֆիլ 250 գ
_Ցորենի ալյուր 180 գ
_Ձու 1 հատ
_Կարագ 30 գ
_Կաթ 400 մլ


Կոլոլակներ սերուցքային սոուսով. Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը լավ լվանալ, մաքրել, նորից լվանալ և եփել աղ արած ջրով:
_Այդ ընթացքում պատրաստել կոլոլակները: Դա անելու համար խորը տարայի մեջ խառնել աղացած միսը, կտրատ
ած սոխը և սխտորը, աղը, սև պղպեղը, պապրիկան և չորացրած ռեհանը:
_Լավ խառնել և ձևավորել փոքր կոլոլակներ:
_ Խաշած կարտոֆիլը տրորել և դրան ավելացնել 150 գ ալյուր և ձու, աղ:
_Կպչուն խմոր հունցել և ձևավորել կոլոլակի չափ գնդիկներ:
_Կոլոլակները տապակել բուսայուղով տաք տապակի մեջ՝ մինչև ոսկե դարչնագույն դառնա: Մի կողմ թողնել:
_Այնուհետև թավայի մեջ ավելացնել կարագ և 30 գ ալյուր, խառնել: Մեջը լցնել կաթը և խառնել թափահարիչով, որպեսզի խուսափենք գնդիկներից:
_Ավելացնել կոլոլակները թավայի մեջ, այնուհետև լցնել կարտոֆիլով խմորի գնդիկները: Վրան ջուր լցնել, այնպես, որ ծածկվեն:
_Խառնել, աղ անել և ավելացնել համեմունքներ: Եփել 15 րոպե՝ միջին կրակի վրա, փակ կափարիչով:


Այս պարզ ուտեստը ստացվում է աներևակայելի համեղ և հագեցնող:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կոլոլակով բրնձով փլավ







