Կոլոլակով Բրնձով Փլավ․ Նոր տաք ուտեստ ձեր խոհանոցում

ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր առաջարկելու ենք նորույթ՝ բոլորովին նոր տաք ուտեստի բաղադրատոմս։ Պատրաստելու ենք կոլոլակով բրնձով փլավ։

Միգուցե զարմանալի համադրություն և պատրաստման տարբերակ կթվա, բայց ստացվում է բոլորովին նոր հետաքրքիր, հյութեղ և աննկարագրելի համեղ փլավ։

Եթե փորձեք, խնդրում եմ գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների բաժնում։

Կոլոլակով Բրնձով Փլավ

Կոլոլակով բրնձով փլավի բաղադրիչները

  • Բրինձ — 250 գր․
  • Տավարի աղացած միս — 200 գր․
  • Գազար — 1 հատ
  • Սոխ — 1 գլուխ
  • Ձու — 1 հատ
  • Ձիթայուղ
  • Չոր համեմունքներ
  • Աղ, սև և կարմիր չոր պղպեղ

Կոլոլակով բրնձով փլավի պատրաստման եղանակը

  • Սկսենք մսի նախապատրաստումից․ աղացած տավարի մսի վրա ավելացնում ենք ձուն, աղ և կարմիր պղպեղ ենք անում, կես սոխը աղացած կամ քերիչով անցկացված ավելացնում ենք մսի վրա և մի լավ խառնում ենք,
  • Ձեռքերով ահա այսպիսի կոլոլակներ ենք պատրաստում և դնում կողքի, կարող եք սառցախցիկում դնել, որպեսզի պատրաստելիս չքանդվի,
  • Իսկ մինչ այդ գազօջախի վրա դրված թավայի մեջ ձիթայուղ ենք լցնում,
  • Բրինձը, մանրացված գազարն ու սոխը միաժամանակ լցնում ենք թավայի մեջ և սկսում տապակել։ Տապակելու գաղտնիքն այն է, որ այս դեպքում եփվելիս բնինձը երբեք չի կպնում իրար, իսկ փլավը նոր հետաքրքիր համ է ստանում,

Կոլոլակով Բրնձով Փլավ

  • Տապակվելու ենք ուղարկում նաև մեզ սառցախցիկում սպասող կոլոլակները և մոտ 2 րոպե այս ամբողջը զգույշ խառնելով շարունակում տապակել,
  • Եռացրած ջուր ենք լցնում, այնքան որ ծածկի և թավայի կափարիչը լրիվությամբ փակում ենք,
  • Պետք է եփվի մոտ 15 րոպե և ջուրը ամբողջությամբ քաշի։

Մատուցելիս բուրգի գագաթին կարող եք խաշած ձվի դեղնուց լցնել և չոր համեմունքներից ավելացնել կորեական աղցանի համար նախատեսված չոր համեմունք, ինչպես ես։

 

Բարի ախորժակ։

 

Խնդրում ենք Գնահատեք