Կոլոլակով ջեռեփուկ. Օրիգինալ և ախորժելի ուտեստ հաճելի ընթրիքի համար

Կոլոլակով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դուք հաստատ չեք փորձել նման օրիգինալ բաղադրությամբ Կոլոլակով ջեռեփուկ, թեև հաճախ եք այս մթերքները համադրել տարբեր կերակուրներ պատրաստելիս:

Առաջարկում եմ վերցնել աղացած միս և ոլոռ, որոնցով կարող եք պատրաստել հագեցնող և ախորժելի խորտիկ ցանկացած կողմնակի ճաշատեսակի համար:

Կոլոլակով ջեռեփուկ

Կոլոլակով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած միս 700 գր

_Թթվասեր 1 ճաշի գդալ

_Չոր աջիկա 0,5 թեյի գդալ

_Աղ, պղպեղ, համեմունքներ, անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Սոխ 1 հատ

_Ոլոռ 100 գր

_Բրինձ 100 գր

_Ջուր 60 մլ

_Պաքսիմատ

_Սոխ 1 հատ

_Գազար 1 հատ

_Լոլիկ 2 — 3 հատ

_Թթվասեր 200 գր

_Ջուր 500 մլ

Կոլոլակով ջեռեփուկ

Կոլոլակով ջեռեփուկ

Կոլոլակով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Ոլոռը ու բրինձը առանձին-առանձին լցնել եռման ջրի մեջ, 6 ժամ թողնել, ապա լվանալ։

_Աղացած միսը համեմել քերած սոխով, համեմունքներով, աղով և պղպեղով, բրնձով, ոլոռով, չոր աջիկայով։

_Զանգվածը լավ հունցել և լցնել մի քիչ ջուր, որպեսզի զանգվածը բավականաչափ խոնավ լինի։

_Զանգվածից կոլոլակներ կազմել (ստացվում է 16 հատ), թաթախել չորահացի փշուրների մեջ:

_Ջեռոցի տապակին յուղ քսել, շարել կոլոլակները։

_Թխել 200 աստիճան ջերմաստիճանում մոտ 20 րոպե։

_Սոխեռածի համար մանր կտրատել սոխն ու լոլիկը, քերել գազարը խոշոր քերիչով։

_Տապակել սոխը մինչև կիսաեփ լինի, ավելացնել գազարը, եփել 2 րոպե, ավելացնել լոլիկը, սխտորը և եփել ևս մեկ րոպե։

_200 մլ թթվասերը բացել 500 մլ ջրով, լցնել բանջարեղենի վրա, ավելացնել դափնու տերև և տարբեր համեմունքներով՝ ըստ ճաշակի, եփել 3 րոպե։

_Կոլոլակների վրա լցնել սոուսը և եփել ևս 30 րոպե։

Կոլոլակով ջեռեփուկ

Կոլոլակով ջեռեփուկ

Այսպիսի համեղ ուտեստի հետ մատուցում եմ թարմ բանջարեղենային աղցաններ և թխած կարտոֆիլ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կոլոլակով բրնձով փլավ

Խնդրում ենք Գնահատեք