Կոտլետները կարտոֆիլի պյուրեի մեջ. Նոր ուտեստ հաճելի ընթրիքի համար

Կոտլետները կարտոֆիլի պյուրեի մեջ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մսով լցոնած կարտոֆիլը ստացվում է շատ ախորժելի և հագեցնող:

Կոտլետները կարտոֆիլի պյուրեի մեջ կարող են լինել լիարժեք ճաշ կամ ընթրիք: Զարմանալի և համեղ բաղադրատոմս:

Կոտլետները կարտոֆիլի պյուրեի մեջ

Կոտլետները կարտոֆիլի պյուրեի մեջ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 1 կգ

_Կարագ 50 գր

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Չեդդեր պանիր 100 գր

_Ալյուր 1 բաժակ

_Պաքսիմատ 1 բաժակ

Միջուկը պատրաստելու համար

_Աղացած միս 400 գր

_Սոխ 1 հատ

_Պաքսիմատ 3 ճաշի գդալ

_Ձու 1 հատ

_Աղ, ուրց, պղպեղ, պապրիկա՝ ըստ  ճաշակի

_Բուսական յուղ 4 ճաշի գդալ

Կոտլետները կարտոֆիլի պյուրեի մեջ

Կոտլետները կարտոֆիլի պյուրեի մեջ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը եփել և տրորել կարագով և քերած պանրով:

_Աղացած միսը համեմել կտրատած սոխով, ձվերով, աղով և այլ համեմունքներով, մանր կտրատած կանաչիներով և  ցանկում  նշված բաղադրիչներով:

_Ձևավորել փոքր կոտլետներ և տապակել մինչև ոսկե դարչնագույնը:

_Սառած կարտոֆիլին ավելացնել ալյուր, ձու և համեմունքներ, հունցել զանգվածը:

_Բլիթներ պատրաստել կարտոֆիլի խմորից և մեջը դնել կոտլետը:

_Երեք առանձին տարաներից մեկի մեջ լցնել ալիուրը, մյուսի մեջ կոտրել և հարել 3 ձու երրորդի մեջ լցնել պաքսիմատը:

_Բլիթները հերթով թաթախել ալյուրի մեջ, այնուհետև՝ ձվի և պաքսիմատի մեջ:

_Տապակել մեծ քանակությամբ բուսական յուղով և դնել ափսեի վրա:

Կոտլետները կարտոֆիլի պյուրեի մեջ

Նման ուտեստը շատ համեղ է, դրանց համար դեռ կարող եք պատրաստել մանանեխով, մայոնեզով, սխտորով և սամիթով տնական սոուս:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած կարտոֆիլ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք