Կոտլետները ջեռոցում. Աղացած մսով պարզ բաղադրատոմս

Կոտլետները ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կոտլետները ջեռոցում. Աղացած մսով պարզ բաղադրատոմս

Աղացած մսից, բրնձից և չինական կաղամբից պատրաստված հագեցնող ուտեստ: Ամեն ինչ արվում է հեշտությամբ, ստացվում է համեղ ընթրիք կամ ճաշ:

Կոտլետները ջեռոցում

Կոտլետները ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բրինձ 0.5 բաժակ

_Ջուր 1 բաժակ

_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

_Չինական կաղամբի կես գլուխ

_Եռման ջուր 2 բաժակ

_Աղացած միս 500 գ

_Սոխ 1 հատ

_Սխտոր 1 պճեղ

_Ձու 1 հատ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Պաքսիմատ 3 ճաշի գդալ

_Սոխ 1 հատ

_Գազար 1 հատ

_Սխտոր՝ ըստ ճաշակի

_Թթվասեր 200 գ

_Ջուր 500 գ

_Կանաչի՝ ըստ ճաշակի

Կոտլետները ջեռոցում

Կոտլետները ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Բրինձը խաշել և սառեցնել:

_Մանրացնել չինական կաղամբը և 10 րոպեով լցնել եռման ջրի մեջ, այնուհետև քամել:

_Մանր կտրատել սոխը և խառնել աղացած մսին, ավելացնել մանրացված սխտոր, աղ, պղպեղ, համեմունքներ:

_Աղացած մսին ավելացնել կաղամբը, բրինձը, ձուն, համեմունքները, կանաչիները և, հունցել:

_Ձևավորել կոտլետներ և թաթախել պաքսիմատի մեջ:

_Կոտլետները դասավորել բուսայուղ քսած կաղապարի մեջ:

_Թխել 20 րոպե 190 աստիճանով, տաքացրած ջեռոցում:

_Կտրատել գազարն ու սոխը, եփել բուսական յուղով 5 րոպե, ավելացնել մանրացված սխտորը և խառնել:

_Թթվասերը խառնել ջրի հետ, լցնել բանջարեղենի վրա, խառնել, աղ և պղպեղ, ավելացնել և համեմունքները՝ ըստ ճաշակի:

_Կոտլետների վրա լցնել սոուսը և թխել ջեռոցում 30 րոպե:

Կոտլետները ջեռոցում

Մատուցելիս կանաչիներ ցանել, համատեղել կարտոֆիլի պյուրեով, տարատեսակ աղցաններով: Կոտլետները հյութալի և փափուկ են, շատ համեղ և սոուսը նրանց տալիս է սերուցքային համ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած կարտոֆիլ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք