Կոտլետները ջեռոցում. Աներևակայելի համեղ ընթրիքով ավարտեք օրը

Կոտլետները ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այս բաղադրատոմսով Կոտլետները ջեռոցում միշտ ստացվում են պարզապես կատարյալ: Սրանք փափուկ են, հյութալի, չափից շատ բուսական յուղով չհագեցված, ինչպես լինում է, երբ կոտլետները տապակվում են թավայի մեջ։

Կոտլետները ջեռոցում

Կոտլետները ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած միս ըստ ճաշակի 1,3 կգ

_Սոխ 2 հատ

_Ձու 1 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Սպիտակաձավար 4 ճաշի գդալ

_Սերուցք 60 մլ

_Աղ, համեմունքներ և պղպեղի խառնուրդ՝ ըստ ճաշակի

Կոտլետները ջեռոցում

Կոտլետները ջեռոցում. Պատրաստման եղանակը

Այս քանակի աղացած մսից կարելի է շատ կոտլետներ պատրաստել ու դնել սառցարանը, մի քանիսն էլ տապակել անմիջապես։

_Մսի զանգվածը համեմել աղով, համեմունքներով, պղպեղով, սամիթով, ավելացնել ձուն, քերած սոխը և սխտորը։

_Որքան շատ ավելացնեք տարբեր համեմունքներ, այնքան ավելի բուրավետ ու համեղ է ստացվում։

_Աղացած մսին խառնել սպիտակաձավարը։

_Մսի զանգվածին բաժիններով ավելացնել արգանակ, սերուցք կամ սառցե ջուր, լցնել այնքան, որ զանգվածը շատ չխախտվի, այլ պահպանի իր ձևը։

_Միսը անպայման մի քանի անգամ հունցել, որպեսզի ունենա միատարր կառուցվածք։

_Ծածկել աղացած միսը և դնել սառնարանը 1-2 ժամով։

_Այնուհետև կոտլետներ կազմել և շարել ձևամանի մեջ։

_Եփել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 20-25 րոպե, բայց պատրաստման ժամանակը կախված է կոտլետների չափսից և ջեռոցից։

Կոտլետները ջեռոցում

Հյութեղ և նուրբ կոտլետների համար կարող եք պատրաստել ցանկացած կողմնակի ուտեստ, պատրաստել թարմ բանջարեղենով աղցան, պատրաստել կծու սոուս:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Իշլի քյուֆթա. Տոնական շքեղ ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք