Կոտլետների սոուս. Աներևակայելի նրբահամ և ախորժելի
Շատերը հիշում են սոուսով կոտլետները, որոնք մատուցվում էին խորհրդային ժամանակների ճաշարաններում: Այդ սոուսը միշտ եղել է շատ բուրավետ, թանձր, հարուստ համով:

Կոտլետների սոուս. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարագ 20 գր
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
_Աալյուր 2 ճաշի գդալ
_Ջուր 2 բաժակ
_Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Անուշաբույր կանաչիներ և համեմունքներ՝ ըստ ճաշակի

Կոտլետների սոուս. Պատրաստման եղանակը
_Տապակի մեջ հալեցնել կարագը և ավելացնել բուսական յուղը, խառնել:
_Լցնել ալյուրը, խառնել մինչև հարթվի, ավելացնել տոմատի մածուկը և ամեն ինչ նորից խառնել:
_Այժմ լցնել այնքան ջուր, որքան պահանջվում է այն սոուսի համար, որի խտությունը ձեզ ամենաշատն է դուր գալիս:
_Աղ և պղպեղ անել, ավելացնել անուշաբույր կանաչիները և համեմունքները, եթե ցանկանում եք՝ ավելացրեք թարմ կանաչիներ:

Այսպիսի սոուսում դուք կարող եք 5 րոպե շոգեխաշել կոտլետներ կամ մատուցել սոուսը՝ լցնելով այն կարտոֆիլի պյուրեի, եփած բրնձի կամ մակարոնի վրա: Սոուսը կարող եք պատրաստել նաև մսով ուտեստների կամ տարբեր կոլոլակների համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կոլոլակով բրնձով փլավ







