Նոր եղանակով պատրաստենք կոտլետներ առանց հացի: Սա սիրված ուտեստ է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:
Եթե ձեզ դուր չեն գալիս չորահացի մեջ թաթախված կոտլետները, ապա հեշտությամբ կարող եք անել առանց դրանց պատրաստման այս քայլի:
Ձեր ընտանիքին դուր կգա հավի կոտլետների նոր բաղադրատոմսը:

Կոտլետներ առանց հացի. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած հավի միս 500 գր
_Բանջարեղեն (Կարտոֆիլ, Դդմիկ, Սոխ, Գազար) 500 գր
_Ձու — 1 հատ
_Կաթ — 0,5 բաժակ
_Սպիտակաձավար- 1 ճաշի գդալ
_Բուսական յուղ՝ ըստ ճաշակի
_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Կոտլետներ առանց հացի. Պատրաստման եղանակը
_Վերցնել աղացած հավի միս կամ այն նախապես աղալ:
_Բաղադրիչներով նշված բանջարեղենը աղալ մսաղացով: Կարելի է մի քիչ պակաս բանջարեղեն վերցնել:
_Բանջարեղենը լցնել աղացած մսի վրա, ավելացնել ձուն, կաթը, աղը, պղպեղը (ըստ ճաշակի):
_Մանրակրկիտ խառնել խառնուրդը, վերջում ավելացնել սպիտակաձավարը:
_Ձևավորել կոտլետներ, դնել տապակի մեջ և տապակել երկու կողմից, միջին կրակի վրա մինչև ոսկե դարչնագույնը:

Որպես խավարտ հարմար են շիլանեչ, կարտոֆիլի պյուրե, աղցաններ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Իշլի քյուֆթա







