Կոտլետներ առանց մսի պատրաստելով դուք և կհագենաք, և կբեռնաթափեք օրգանիզմը:
Մսից վատ չէ, պանրով կարտոֆիլի կոտլետները հիանալի այլընտրանք են մսային ուտեստներին։ Ստացվում է շատ համեղ, հագեցնող և ախորժելի ուտեստ, որի համար խորհուրդ եմ տալիս պատրաստել համեղ սոուսներ և մատուցել աղցանի կամ թթու վարունգի հետ։

Կոտլետներ առանց մսի. Անհրաժեշտ բաղադրիչները
_ կարտոֆիլ 10 հատ
_պանիր 150 գ
_ձու 2 հատ
_սխտոր 3 պճեղ
_ աղ, պղպեղ, համեմունքներ ըստ ճաշակի

Կոտլետներ առանց մսի. Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը եփել աղ արած ջրի մեջ, տրորել։
_Տաք կարտոֆիլի պյուրեին ավելացնել քերած պանիրը, խառնել մինչև ամբողջովին համասեռ լինի։
_Ավելացնել աղ և պղպեղ, համեմունքներ, կանաչիներ, անուշաբույր կանաչեղեն և հունցել:
_Ձվերն ավելացնել խյուսի խտությունից ու թանձրությունից ելնելով: Եթե շատ խիտ է՝ ավելացնել 2 ձու, եթե տեսնում եք, որ 1 ձուն բավարար է, ապա մի ավելացրեք:
_Ձեռքերը ջրով թրջելով կոտլետներ կազմել, այդպես զանգվածը ձեռքերին չի կպչի։
_Եթե ունեք չկպչող թավա, ապա կոտլետները տապակեք հենց այդպես։ Հակառակ դեպքում պետք է թաթախել ալյուրի կամ պաքսիմատի մեջ։
_Թույլ կրակի վրա տապակել մինչև եփվի:

Ահա թե որքան հեշտ և արագ են պատրաստվում համեղ կարտոֆիլով կոտլետներ։ Զանգվածին կարող եք ավելացնել մի շարք հավելումներ՝ սունկ, խաշած հավի միս կամ խոզապուխտ, տապակած կամ պահածոյացված ձկան կտորներ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարտոֆիլ ջեռոցում







