Բազմանդամ ընտանիքի համար Կոտլետներ բրնձով ընթրիք պատրաստելը շատ հեշտ է և երկար ժամանակ չեք ծախսի խոհանոցում:
Ամենապարզ մթերքների հավաքածուն արագ վերածվում է շատ համեղ և բավարարող ընթրիքի կամ ճաշի։

Կոտլետներ բրնձով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած միս 400 գր
_Բրինձ 400 գր
_Սոխ 150 գր
_Ձու 1 հատ
_Պաքսիմատ 2 ճաշի գդալ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի


Կոտլետներ բրնձով. Պատրաստման եղանակը
_Սոխը մանր կտրատել և խառնել աղացած մսի հետ։
_Միսը համեմել աղով, պղպեղով և համեմունքներով, հունցել, ավելացնել ձուն, խատնել։
Խորհուրդ՝ աղացած մսի մեջ կարելի է լցնել պաքսիմատ, դրանք յուրահատուկ համ կհաղորդեն։ Բայց ոչ շատ, մի երկու գդալը բավական է։
_Կոտլետներ կազմել և յուրաքանչյուր կողմից 1 րոպե տապակել բուսայուղի մեջ։
_Բրինձը լավ լվանալ հոսող ջրի տակ։
_Կոտլետները դնել թավայի մեջ, վրան լցնել բրինձը, համեմել աղով և պղպեղով, ավելացնել տարբեր համեմունքներ և անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի։
_Ջուրը լցնել այնպես, որ այն մի փոքր բարձր լինի բրնձից։
_Եթե պատրաստման ընթացքում դա բավարար չէ, մի քիչ էլ ավելացրեք։
_Կափարիչով ծածկել տապակը, դնել թույլ կրակի վրա և եփել 40 րոպե։
_Բրինձը զգուշորեն խառնել, փորձելով չվնասել կոտլետները, ծածկել կափարիչով և թողնել 10 րոպե:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կոլոլակով բրնձով փլավ







