Կոտլետներ լորի ձվով. Խմորի մեջ տապակվող համեղ ուտեստ

Կոտլետներ լորի ձվով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք համեղ ուտեստ՝ Կոտլետներ լորի ձվով պատրաստել: Այս հետաքրքիր ուտեստի համար պետք է ընդամենը կես ժամ, եթե իհարկե բոլոր բաղադրիչները նախապես պատրաստեք։ Օրինակ, լորի ձվերը պինդ խաշելուց հետո դեռ պետք է սառչեն։

Ինչպես ցանկացած այլ դեպքում, նախընտրում եմ այս կոտլետները պատրաստել աղացած խոզի և տավարի մսի խառնուրդից։ Հավի միսը հարմար չէ, քանի որ այն շատ է չորացնում ուտեստը։ Երբեմն կարելի է նաև թրջած բրինձ ավելացնել աղացած մսին։ Այդպես, կոտլետներն էլ ավելի հագեցնող են ստացվում։

Կոտլետներ լորի ձվով

Կոտլետներ լորի ձվով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Աղացած միս 0,5 կգ

_Սոխ 1 հատ

_Ձու 3 հատ

_Չորահացի փշրանքներ 2 ճաշի գդալ

_Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ

_Սխտոր 2-3 պճեղ

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_Լորի ձու 10–12 հատ

_Թթվասեր 3 ճաշի գդալ

_Աղ 1 պտղունց

_Ցորենի ալյուր 3-4 ճաշի գդալ

Կոտլետներ լորի ձվով

Կոտլետներ լորի ձվով

Կոտլետներ լորի ձվով. Պատրաստման եղանակը

_Աղացած միսը լցնել խորը ամանի մեջ։ Դրան ավելացնել ձուն և պաքսիմատը(չորահաց)։ Մեջը լցնել մանր կտրատած սոխ ու սխտոր, մեկ գդալ տոմատի մածուկ։ Աղ և պղպեղ անել ըստ ճաշակի և խառնել ամեն ինչ:

_1 ճաշի գդալ աղացած մսի խառնուրդը դնել ձեռքի ափին, հարթեցնել շերտով։ Կենտրոնում դնել լորի խաշած և մաքրած ձուն։ Փաթաթել միջուկով։

_Ի դեպ, հավի ձվերը նույնպես հարմար են։ Պարզապես կտրեք դրանք քառորդ մասերի:

_Այժմ պատրաստեք խմորը: Դրա համար 2 ձու կոտրել ամանի մեջ, ավելացնել մի պտղունց աղ և թթվասեր, լավ հարել հարիչով, ապա այս խառնուրդին խառնել ալյուրը:

_Տապակի մեջ տաքացնել բուսայուղը։

_Կոտլետները հերթով թաթախեք խմորի մեջ և տապակեք մինչև ոսկե դարչնագույնը բոլոր կողմերից: Դա կտևի ոչ ավելի, քան 15 րոպե:

Կոտլետներ լորի ձվով

Որպեսզի կոտլետներն էլ ավելի հյութալի լինեն, վերջում կարող եք շոգեխաշել բանջարեղենի՝ կարտոֆիլ, գազար և սոխ խառնուրդի վրա։ Պատրաստի ուտեստին ցանել թարմ կտրատած կանաչիներ և մատուցել տաք վիճակում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կիևյան կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք