Կոտլետներ ծովախեցգետնի ձողերով. Նրբահամ փափուկ ուտեստ

Կոտլետներ ծովախեցգետնի ձողերով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պատրաստեք Կոտլետներ ծովախեցգետնի ձողերով: Այս հետաքրքիր ու անսովոր բաղադրիչով կարելի է շատ համեղ կոտլետներ ստանալ։

Կոտլետներ ծովախեցգետնի ձողերով

Կոտլետներ ծովախեցգետնի ձողերով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ծովախեցգետնի ձողիկներ 200 գր

_Հալած պանիր 2 հատ

_Ձու 2 հատ

_Սխտոր 1-2 պճեղ

_Ալյուր՝ թաթախելու համար

_Սամիթ՝ ըստ ճաշակի

_Համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ՝ տապակելու համար

Կոտլետներ ծովախեցգետնի ձողերով

Կոտլետներ ծովախեցգետնի ձողերով. Պատրաստման եղանակը

_Խեցգետնի ձողիկներն ու հալած պանիրը բլենդերով մանրացնել կամ քերիչով քերել։

_Սխտորն անցկացնել ճզմիչով և խառնել ձողիկների ու պանրի հետ։

_Զանգվածը համեմել աղ և պղպեղով՝ ըստ ճաշակի, ավելացնել ձեր սիրած համեմունքները, հում ձվերը, մանրացրած սամիթը։

_Թաց ձեռքերով կոտլետներ կազմել, ալյուրի մեջ թաթախել և բուսայուղի մեջ տապակել երկու կողմից, մինչև ոսկե դարչնագույնը։

_Երբ մի քիչ մնա մինչև երկրորդ կողմը տապակելը, տապակը կափարիչով փակել, որպեսզի կոտլետները շոգեխաշվեն։

_Կոտլետները դնել թղթե սրբիչների վրա, որպեսզի ավելորդ յուղը քամվի և դնել մատուցման ափսեի վրա:

Կոտլետներ ծովախեցգետնի ձողերով

Մատուցել տարբեր սոուսների և կողմնակի ուտեստների, թարմ բանջարեղենով աղցանների հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տապակած ծովախեցգետին

Խնդրում ենք Գնահատեք