Կոտլետներ կաղապարների մեջ. Գեղեցիկ հետաքրքիր ուտեստ տոնական սեղանին

Կոտլետներ կաղապարների մեջ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ընթրիքի սեղանին մատուցեք Կոտլետներ կաղապարների մեջ:

Ճաշատեսակը հավասարապես համեղ է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում, այն միշտ բոլորին շատ է դուր գալիս։ Ես այս նախուտեստը մատուցում եմ նաև տոնական սեղանին։

Կոտլետներ կաղապարների մեջ

Կոտլետներ կաղապարների մեջ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած միս 800 գր

_Սոխ 1 հատ

_Սխտոր՝ ըստ ճաշակի

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Ձու 1 հատ

_Գազար 1 հատ

_Սոխ 1 հատ

_Թթու սունկ 100 գր

_Լոլիկ 2 հատ

_Պանիր 50 գր

Կոտլետներ կաղապարների մեջ

Կոտլետներ կաղապարների մեջ

Կոտլետներ կաղապարների մեջ. Պատրաստման եղանակը

_Քերել գլուխ սոխն աղացած մսի մեջ, ավելացնել աղ, պղպեղ և այլ համեմունքներ ըստ ճաշակի, կոտրել մեկ ձուն և զանգվածը խառնել, մինչև հարթվի։

_Կեքսերի համար նախատեսված կաղապարներ վերցնել և աղացած միսը 3-ական թեյի գդալ դնել, մի փոքր սեղմել։

_Ավելացնել մեկ թեյի գդալ կտրատած սունկ և վրան դնել նախապես շոգեխաշած գազարն ու սոխը։

_Ցանել պղպեղի խառնուրդ և աղ։

_Լոլիկը կտրատել շերտերով և դնել զանգվածի վրա։

_Թխել 180 աստիճանով մոտ 25 րոպե։

_Թխելու ավարտից 10 րոպե առաջ հանել, վրան ցանել քերած պանիր։

Կոտլետներ կաղապարների մեջ

Կոտլետներ կաղապարների մեջ

Նախուտեստը ստացվում է շքեղ համով և բույրով, այն հիանալի այլընտրանք է սովորական կոտլետներին։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Քյուֆթա պատրաստելու 2 համեղ և հետաքրքիր տարբերակ

Խնդրում ենք Գնահատեք