Կոտլետներ Կեֆտեդես. Նոր բաղադրատոմս հունական խոհանոցից

Կոտլետներ Կեֆտեդես ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կոտլետներ Կեֆտեդես. Նոր բաղադրատոմս հունական խոհանոցից

Պետք է խոստովանենք, որ հույների զարմանահրաշ ուտեստները գերել են մեր սիրտը: Մենք դրանք պատրաստում ենք երբեմն, անգամ չիմանալով ծագման մասին; Այնպես որ, մենք շարունակում ենք ուրախացնել ձեզ այսպիսի համեղ ու քնքուշ ուտեստների բաղադրատոմսերով: Այս անգամ կներկայացնենք, թե ինչպես կարելի է պատրաստել Կեֆտեդես կոտլետները:

Ուտեստը պատրաստվում է աղացած մսի 2 տեսակի խառնուրդի հիման վրա՝ պետք է վերցնել խոզի և տավարի միս: Դրա շնորհիվ այս կոտլետները հատուկ համ ունեն: Բացի այդ համային նրբերանգ է հաղորդում լավ համեմունքների և անանուխի փունջը: Սկզբնական բաղադրատոմսում կոլոլակները պատրաստվում են ֆրի եղանակով, բայց մենք առաջարկում ենք ավելի նուրբ տարբերակ: Ցանկության դեպքում, դուք կարող եք թխել այս ուտեստը ջեռոցում: Արդյունքը նույնքան համեղ կստացվի:

Կոտլետներ Կեֆտեդես
Կոտլետներ Կեֆտեդես. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Աղացած խոզի միս 500 գ
  • Աղացած տավարի միս 500 գ
  • Հաց 100 գ
  • Սոխ 150 գ
  • Սխտոր 2 պճեղ
  • Լոլիկ 1 հատ
  • Գինու քացախ 3 ճաշի գդալ
  • Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
  • Անանուխ 4 ճաշի գդալ
  • Ցորենի ալյուր` ըստ ճաշակի
  • Օրեգանո (սուսամբար) 0,5 թեյի գդալ
  • Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի
  • Ֆետա պանիր ՝ ըստ ճաշակի

Կոտլետներ Կեֆտեդես

Կոտլետներ Կեֆտեդես

Կոտլետներ Կեֆտեդես. Պատրաստման եղանակը

  1. Հացը թաթախել ջրի մեջ, քամել և ավելացնել աղացած մսին, մանրակրկիտ խառնել:
  2. Հետո խոշոր քերիչով քերել սոխը, սխտորը և կեղևահան արած լոլիկը: Բաղադրությունն ավելացնել աղացած մսին:
  3. Ավելացնել նաև սուսամբար, քացախ, սև պղպեղ և ձիթապտղի յուղ: Հունցել աղացած միսը:
  4. Դրանից հետո աղացած մսին ավելացնել մանրացված անանուխ և խառնել: Աղացած միսը դնել սառնարանում առնվազն 1 ժամ:
  5. Ստացված ֆարշից հավասար չափի փոքր կոտլետների ձևավորել: Յուրաքանչյուր կոտլետի մեջ դնել մի կտոր ֆետա պանիր:
  6. Հետո փոքրիկ կոտլետները թաթախել ալյուրի մեջ և տապակել լավ տաքացրած թավայի մեջ՝ արևածաղկի ձեթով:
  7. Պատրաստի կոտլետները յուղից հանելուց հետո դնել թղթե սրբիչների վրա՝ ավելորդ ճարպը հեռացնելու համար:

Կոտլետներ Կեֆտեդես

Կոտլետներ Կեֆտեդեսը պատրաստ են: Մատուցեք ձեր սիրած կողմնակի ուտեստով և թարմ բանջարեղենային աղցանով: Կոլոլակները կատարյալ են ընտանեկան կամ տոնական ճաշի համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական կոտլետներով Չիզբուրգեր

Խնդրում ենք Գնահատեք