Ախորժելի և շատ համեղ կոտլետներ ջեռոցում պատրաստելու համար անհրաժեշտ է 25 րոպե ժամանակ և բուրավետ կոտլետներ արդեն սեղանին են։
Ընդգծեմ, որ այդպես ավելի օգտակար է ստացվում, քանի որ մենք չենք տապակի դրանք: Նրանց համար կարելի է տարբեր միջուկներ պատրաստել, բայց պանրայինը շքեղ է:

Կոտլետներ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած միս 800 գրամ
_Սոխ 1 հատ
_Կաթ 1 բաժակ
_Բոքոնի մի քանի կտոր
_Աղ/պղպեղ՝ ըստ ճաշակի
Լցոնի համար
_Թթվասեր 150 գր
_Ձու 2 հատ
_Սամիթ՝ ըստ ճաշակի
_Կոշտ պանիր 200 գրամ

Կոտլետներ ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Հացը թրջել կաթով։
_Սոխը քերել աղացած մսի վրա, համեմել աղով և պղպեղով՝ ըստ ճաշակի։
_Ավելացնել կաթից քամած բոքոնը, խառնել ամբողջը և ֆարշը պատրաստ է։
_Միջուկի համար պանիրը քերել մանր քերիչով, խառնել թթվասերի և ձվի հետ։
_Ավելացնել կտրատած սամիթը։
_Ջեռոցի տապակը յուղել արևածաղկի ձեթով։
_Աղացած մսից գնդիկներ ձևավորել, դնել ջեռոցի տապակի վրա, ձեռքով հարթեցնել և մեջտեղում մի փոքր փոսիկ անել։
_Աղացած մսի վրա լցնել պանրի միջուկը։
_Ջեռոցը տաքացնել մինչև 200 ° C և թխել կոտլետները 25-30 րոպե։

Կարելի է փորձարկել այլ լցոններ, կարելի է ավելացնել սոխով տապակած սունկ կամ լոլիկ:
Իսկ խճողակը կարելի է պատրաստել այնպես, ինչպես սովորաբար պատրաստում եք տապակած կոտլետների համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Քյուֆթա







