Կոտլետ Փչակներ. Հագեցնող տոնական ախորժելի ընթրիք

Կոտլետ Փչակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կոտլետ Փչակները վաղուց դարձել են դասական կոտլետների հիանալի այլընտրանք, և մեր ընտանիքում մենք դրանք շատ հաճախ ենք պատրաստում:

Կոտլետ Փչակներ

Կոտլետ Փչակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած միս 500 գր

_Սոխի կեսը

_Լոլիկի կեսը

_Աղ, պղպեղ, համեմ և այլ համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Կանաչի՝ ըստ ճաշակի

_Ձու 1 հատ

_Պանիր 100 գր

_Մայոնեզ կամ թթվասեր 2 ճաշի գդալ

_Սխտոր 3 պճեղ

Կոտլետ Փչակներ

Կոտլետ Փչակներ

Կոտլետ Փչակներ. Պատրաստման եղանակը

_Աղացած միսը համեմել համեմունքներով և աղով ըստ ճաշակի, ավելացնել ձուն:

_Վերցնել կանաչիներ ըստ ճաշակի, կտրատել և ավելացնել աղացած մսին, զանգվածը լավ խառնել, որպեսզի ավելի համասեռ դառնա։

_Մայոնեզը կամ թթվասերը՝ խառնել քերած սխտորի և մի քիչ աղի հետ։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով։

_Մեծ, կլոր կոտլետներ կազմել, դնել տապակի վրա և բաժակով վրան խորշ անել։

_Յուրաքանչյուրի մեջ սոուս լցնել և ավելացնել մանր կտրատած սոխ, լոլիկի կտորներ, կամ ամբողջական շերտով:

_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 40 րոպե, հանել, ցանել պանիր ​​և թխել մոտ 12-20 րոպե ևս։

Կոտլետ Փչակներ

Այսպիսի հյութեղ և բուրավետ, նուրբ փչակները կարելի է մատուցել ցանկացած կողմնակի ճաշատեսակների հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով տապակա

Խնդրում ենք Գնահատեք