Ներկայացնում ենք ձեզ կորեական պելմենները, որոնք նվաճել են մեր սրտերը շնորհիվ իրենց համեղ և հյութալի միջուկի:
Բացի այդ, դրանք դրսից փխրուն են՝ պատրաստման եղանակի շնորհիվ: Խանութում վաճառվող ոչ մի մթերք չի կարող համեմատվել տնական տարբերակի հետ:

Կորեական պելմեններ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ցորենի ալյուր 500 գ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Արևածաղկի ձեթ 100 մլ
_Աղացած թռչնամիս 300 գ
_Ձվի սպիտակուց 1 հատ
_Գազար 1 հատ
_Սոխ 1 հատ
_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
_Չոր աջիկա՝ ըստ ճաշակի
_Սոյայի սոուս 1 ճաշի գդալ
_Մաղադանոս՝ ըստ ճաշակի


Կորեական պելմեններ. Պատրաստման եղանակը
_Մաղել ալյուրը, ավելացնել 1 թեյի գդալ աղ: Բաղադրիչները խառնելիս աստիճանաբար ավելացնել ջուրը:
_Խմորը պետք է լինի փափուկ և առաձգական: Ծածկել և թող մնա 10 րոպե:
_Այդ ընթացքում պատրաստել միջուկը: Խառնել աղացած միսը սպիտակուցի, կորեական քերած գազարի և կտրատած սոխի հետ: Ավելացնել աղ, պղպեղ, և համեմունքները:
_Արևածաղկի ձեթը լավ տաքացնել տապակի մեջ, ավելացնել լցոնին և խառնել:
_Միջուկին ավելացնել սոյայի սոուսը և կտրատած կանաչիները, նորից լավ խառնել:
_Հասունացած խմորը բաժանել 2 մասի, յուրաքանչյուրը ոլորել երկար գլանի ձևով և կտրել կտորներով:
_Խմորի յուրաքանչյուր կտոր գրտնակել շերտով՝ եզրերն ավելի բարակ դարձնելով:
_Տեղադրել միջուկը յուրաքանչյուր բլիթիկի կենտրոնում և սեղմել ծայրերը:
_Մնացած բուսական յուղը տաքացնել տապակի մեջ և ավելացնել պելմենիները: Երբ պելմենների ներքին հատվածը կարմրում է, թավայի մեջ լցնել մոտ 1 սմ ջուր:
_Տապակը ծածկել կափարիչով և եփել 20-25 րոպե:


Պելմենիները տապակելու ընթացքում ուշադիր եղեք, որ ջուրը չեռա մինչև ժամանակի ավարտը: Եթե պետք է, մի քիչ էլ ավելացրեք, որպեսզի ուտեստը չայրվի:
Մատուցեք կորեական պելմենիները ձեր սիրած սոուսով: Այստեղ արդեն մնում է ձեր ընտրությանը՝ քաղցր և թթու, կծու սոուս կամ ուղղակի սովորական թթվասեր:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խինկալի







