Հավի մսով Կորեկով շիլան շատ պարզ է, համեղ և հագեցնող։ Շատերը խուսափում են եփել այս հացահատիկը, բայց, եթե այն եփեք ճիշտ ըստ բաղադրատոմսի, կստանաք փխրուն ու շատ համեղ ուտեստ։
Որպես հավելում կարելի է վերցնել ցանկացած միս, պարզապես հավի մսով ամեն ինչ ավելի արագ է ստացվում։

Կորեկով շիլա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կորեկ 300 գր
_Հավի բդիկներ 5 հատ
_Սխտոր 5 պճեղ
_Կարագ 1 ճաշի գդալ
_Սերուցք 4 ճաշի գդալ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Խնկունի, կանաչիներ՝ ըստ ճաշակի
Արգանակի համար անհրաժեշտ է
_Հավի բդիկների ոսկորները
_Սոխ 0,5 հատ
_Աղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի


Կորեկով շիլա. Պատրաստման եղանակը
_Միսը հեռացնել ոսկորներից, մարինացնել աղի, համեմունքների, սխտորի խառնուրդի մեջ և թողնել 15 րոպե մարինացվի։
_Արգանակը եփել ոսկորներով և այլ բաղադրիչներով։
_Հացահատիկը պետք է մի քանի անգամ լվանալ եռման ջրով։
_Լցնել արգանակը և եփել շիլան մինչև փափկելը՝ 20 րոպե, մարմանդ կրակի վրա:
_Շիլան եփվելուց հետո մի կտոր կարագ դնել տապակի մեջ և թողնել շոգեխաշվի։
_Մսի կտորները տապակել կարագի և բուսայուղի մեջ՝ մինչև փափկի։
_Կարագի մեջ կես րոպե տապակել թարմ խնկունի ճյուղը և կտրատած սխտորը։
_Շիլան լցնել մատուցման ափսեի վրա՝ մսի կողքին և լցնել խնկունիով, սխտորով և կարագով սոուսը, ցանել կանաչիներ:

Ահա այսպիսի ,մատչելի և համեղ ուտեստ, կարող եք պատրաստել ընթրիքի համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ժուլիեն սնկով և հավի մսով







