Կտրատած կոտլետներ. Շատ համեղ, փափուկ, թեթև և հագեցնող ուտեստ

Կտրատած կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կտրատած կոտլետներ. Այս բաղադրատոմսով պատրաստված կոտլետները միշտ շատ ավելի համեղ են ստացվում, քան աղացած մսից սովորական կոտլետները:

Երբ միսն օգտագործվում է կտորներով, ապա կոտլետներում զգում ես մսի և այլ բաղադրիչների ամբողջ համը:

Կտրատած կոտլետներ

Կտրատած կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի փափկամիս 500 գ

_Ձու 1 հատ

_Սոխ 1 հատ

_Ալյուր 1 ճաշի գդալ

_Աղ, պղպեղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Ապխտած հավի կրծքամիս

Կտրատած կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Լավ լվանալ և չորացնել միսը թղթե սրբիչներով, կտրել փոքր կտորներով:

_Զանգվածին ավելացնել ձուն, մանր կտրատած սոխը, ալյուրը, աղը և պղպեղը, շաղ տալ ցանկացած համեմունքներով:

_Խորհուրդ. Ալյուրը կարող է փոխարինվել օսլայով, այսպես կոտլետներն ավելի փափուկ և հյութալի են ստացվում:

_Կարելի է զանգվածի մեկ ճաշի գդալը տարածել նախապես տաքացրած տապակի մեջ կամ խոնավեցնել  ձեռքերը և կոտլետներ ձևավորել:

_Տապակել երկու կողմից, թույլ կրակի վրա՝ մինչև ոսկե դարչնագույն դառնա:

Կտրատած կոտլետներ

Ես նման կոտլետներ եմ մատուցում թարմ բանջարեղենի աղցանով, կարտոֆիլի պյուրեով կամ արևելյան ոճով պատրաստված բրնձով: Կոտլետների համար կարող եք խոզի կամ հնդկահավի միս վերցնել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կիևյան կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք