Կտրատած կոտլետները փափուկ և նուրբ են, հյութալի։ Համը զարմանալի է և հեշտ է համակցվում տարբեր սոուսների հետ։

Կտրատած կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 400 գր
_Լոլիկ 1 հատ
_Ձու 1 հատ
_Սամիթ 1 փունջ
_Եգիպտացորեն 3 ճաշի գդալ
_Ալյուր 50 գր
_Պանիր 50 գր
_Թթվասեր 35 գր
_Աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի

Կտրատած կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Կոտլետները հյութալի դարձնելու համար կարելի է հավի բուդ վերցնել։
_Միսը և լոլիկը մանր կտրատել։
Հուշում. Չափազանց հասած լոլիկ մի վերցրեք, որպեսզի հյութը շատ չլինի։
_Խառնել միսն ու լոլիկը, մանր կտրատած կանաչին, պանիրը՝ խորանարդներով կտրատած։
_Ավելացնել պահածոյացված կամ խաշած եգիպտացորեն:
_Ավելացնել ձուն, աղը, համեմունքները ըստ ձեր ցանկության, խառնել, մինչև հարթվի:
_Ավելացնել թթվասերն ու ալյուրը, խառնել։
_Վերցնել ցանկացած ալյուր, կարելի է օգտագործել օսլա:
_Կոտլետները երկու կողմից տապակել նախապես տաքացրած տապակի մեջ՝ քիչ քանակությամբ բուսայուղով։
_Տապակել կափարիչով ծածկված, թույլ ջերմության վրա, 5-7 րոպե երկու կողմից:

Ճաշատեսակը մատուցում եմ տաք կամ սառը վիճակում՝ զանազան կողմնակի ուտեստներով և թարմ բանջարեղենային աղցաններով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Քյուֆթա. Պատրաստելու 2 համեղ տարբերակ







