Կրեմլյան կոտլետներ. Համեղ և հյութալի ուտեստը կարող եք պատրաստել ցանկացած առիթի համար

Կրեմլյան կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Եկեք պատրաստենք Կրեմլյան կոտլետներ, այս արտասովոր ուտեստն ուղղակի կհմայի ձեզ։

Կոտլետները հսկայական հեղափոխություն են առաջացրել խոհարարության աշխարհում։ Սա ճաշատեսակ է, որը ժամանակի ընթացքում արդիականացվել և փոփոխվել է։ Միևնույն ժամանակ կոտլետները պահպանեցին իրենց ինքնատիպությունը, և տարիների ընթացքում դրանք միայն բարելավվեցին։

Յուրաքանչյուր ազգի համար կոտլետ հասկացությունը տարբեր բան է նշանակում։ Տարբեր երկրների բնակիչները, խոսելով կոտլետի մասին, կարող են չհասկանալ միմյանց։ Օրինակ, մենք սովոր ենք աղացած մսից պատրաստել ուտեստը, իսկ գերմանացիները՝ ոսկորով սթեյք։

Կրեմլյան կոտլետներ

Կրեմլյան կոտլետներ. Բաղադրիչներ

_ աղացած միս — 900 գ

_ կարագ — 30 գ

_ սոխ — 1 հատ

_ կաթ — 50 մլ

_ աղ — մի պտղունց

_ բոքոն — 2 կտոր

Կրեմլյան կոտլետներ

Կրեմլյան կոտլետներ. Պատրաստման եղանակը

_ Հացի կտորները պետք է կտրել փոքր շերտերով, վրան լցնել կաթը: Պետք է ժամանակ տալ, որպեսզի կաթը ներծծվի փշրանքների մեջ։

_ Սոխը մանրացնել մսաղացով։

_ Մսաղացով կրկին անցկացնել սոխի և կաթով թրջած հացի հետ խառնած աղացած միսը:

_ Կրկնակի աղացած զանգվածին աղ անել, ձեռքերով լավ խառնեք։

_ Մսի զանգվածից կոտլետներ ձևավորել, դնել յուղաթղթով ծածկած ջեռոցի տապակի վրա։

_ Կոտլետները թխել 180 աստիճան տաքացած ջեռոցում կես ժամ:

Կրեմլյան կոտլետներ

Սա կոտլետ պատրաստելու ամենաարդիական եղանակներից մեկն է։

Մսի զանգվածին ավելացնելու համար բոքոնի փոխարեն կարող եք սպիտակ հաց վերցնել: Կստացվի նույնիսկ ավելի նուրբ ու ավելի համեղ:

Անպայման փորձեք և հյուրասիրեք ընտանիքի անդամներին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական կոտլետներով չիզբուրգեր

Խնդրում ենք Գնահատեք