Կրեմլյան միս. Անչափ նուրբ և դյուրամարս ուտեստ, որ վայելել է Կոմկուսի վերնախավը
Այս բաղադրատոմսի շնորհիվ դուք կպատրաստեք շատ նուրբ միս, որը պարզապես կհալվի ձեր բերանում:

Կրեմլյան միս. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տավարի կամ խոզի միս 1 կգ
_Կարագ 80 գ
_Սոխ 1 — 2 հատ
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Ջուր 50 — 70 մլ
_Դափնու տերև 3 հատ
_Պղպեղ՝ և՛ աղացած, և՛ հատիկներով, համեմունքներ` ըստ ճաշակի և ըստ ցանկության


Կրեմլյան միս. Պատրաստման եղանակը
Կարևոր. Պետք է միսը եփել հաստ հատակով կաթսայի մեջ և եփել գազի վրա, մոտ 2 ժամ 30 րոպե:
_Միսը լավ լվանալ և չորացնել թղթե սրբիչներով, կտրել մասերով և լցնել կաթսայի մեջ:
_Ավելացնել աղ, պղպեղ, համեմունքներ և անուշաբույր կանաչիներ:
_Կտրել սոխը փոքր կտորներով և լցնել այն վերևում:
_Կտրել կարագը շերտերով և դնել սոխի վրա:
_Լցնել ջուրը և եփել գազօջախի վրա, կափարիչը փակ, թույլ կրակով, երբեմն խառնելով:
Հուշում. Գազօջախի վրա եփելիս ջուրը գոլորշիանում է, հարկ եղած դեպքում ավելացնել մի փոքր տաք ջուր:


Ցանկացած միս կարելի է պատրաստել այս եղանակով, եթե շոգեխաշում եք հավ կամ հնդկահավ, ապա պատրաստման ժամանակը կլինի 1,5 ժամից՝ 2 ժամ: Ճաշատեսակը մատուցեք տարբեր կողմնակի ուտեստներով և թարմ բանջարեղենային աղցաններով:
Կրեմլյան միսը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հայկական խաշլամա շարովի







