Կրծքամիսը դդմիկով. Այս յուրօրինակ ուտեստն անպայման դուր կգա թե ձեզ, թե հյուրերին

Կրծքամիսը դդմիկով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կրծքամիսը դդմիկով. Այս յուրօրինակ ուտեստն անպայման դուր կգա թե ձեզ, թե հյուրերին

Այսօր մենք ջեռոցում տապակելու ենք հավի կրծքամիս՝ դդմիկով: Ճաշատեսակը կզարդարի պանրային գայթակղիչ, կարմրավուն կեղևը:

Կրծքամիսը դդմիկով

Կրծքամիսը դդմիկով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 500 գր

_Դդմիկ 1 հատ

_Կոշտ պանիր 150 գր

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

_Սխտոր՝ ըստ ճաշակի

_Պապրիկա՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

Կրծքամիսը դդմիկով

Կրծքամիսը դդմիկով

Կրծքամիսը դդմիկով. Պատրաստման եղանակը

_Առաջին քայլը դդմիկ քերելն է, քանի որ պետք է հեռացնել ավելորդ հեղուկը:

_Քերած դդմիկի վրա աղ անել, որպեսզի հյութն ավելի արագ դուրս գա, և արդեն պետք է զբաղվել մսով:

_Կտրել կրծքամիսը ծածկել խոհանոցային թաղանթով և թեթևակի ծեծել:

_Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով, քսել արևածաղկի ձեթ և վրան դնել փափկամիսը:

_Կրծքամիսը մարինացնել հետևյալ կերպ՝ ավելացնել աղ, սխտոր, պղպեղ և մայոնեզ:

_Քամած դդմիկը տարածել մսի ամբողջ մակերեսին: Վրան շաղ տալ քերած պանիր:

_180 աստիճան տաքացրած ջեռոցում թխել կես ժամ:

Կրծքամիսը դդմիկով

Կրծքամիսը դդմիկով

Տեսեք, թե ինչ գեղեցիկ է ստացվում: Իսկ համն ամենանուրբն է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք