Պատրաստենք սոխի, լոլիկի և պանրի շերտով կրծքամիսը ջեռոցում:
Այս ուտեստն այնքան համեղ է, ստացվում է հյութալի և փափուկ, շատ բուրավետ:

Կրծքամիսը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 600 գր
_Սոխ 1-2 հատ
_Լոլիկ 1 — 2 հատ
_Խաշած ձու 3 հատ
_Պղպեղ 1 թեյի գդալ
_Պապրիկա 1 թեյի գդալ
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Պանիր 150 գր
_Սխտոր 2-3 պճեղ
_Մայոնեզ 2 ճաշի գդալ
_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

Կրծքամիսը ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Լվանալ միսը և չորացնել թղթե սրբիչներով, կտրել բարակ, երկար շերտերով և թակել:
_Համեմել աղով, պղպեղով, կանաչիներով և այլ համեմունքներով, քսել բուսայուղը և մսի կտորները լավ շփել։
_Թողնել միսը մարինացվի 20 րոպե։
_Սոխը կտրատել կիսաօղակներով, լոլիկը՝ շերտերով, կանաչիները մանր կտրատել, խառնել բանջարեղենն ու կանաչիները:
_Ավելացնել քերած ձվերը, ճզմիչով անցած սխտորը և 50 գր քերած պանիրը։
_Զանգվածը խառնել:
_Ջեռոցի տապակին քսել բուսական յուղ, դնել միսը, վրան՝ բանջարեղենի, ձվի և պանրի շերտ:
_Ցանել քերած պանիր (մնացած 100 գրամը)։
_Թխել 200 աստիճան ջերմաստիճանում մոտ 20 րոպե։

Հուշում․ «մուշտակին» կարելի է ավելացնել նաև քաղցր պղպեղի կտորներ, կարող եք նաև սունկ կտրատել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով տապակա







