Ներկայացնում ենք գերազանց բաղադրատոմս, որի շնորհիվ կպատրաստեք Կրծքամիս պանրով և կանաչիներով:
Այս ուտեստը նուրբ և հյութալի է ստացվում, և այն շատ հեշտ է պատրաստել:

Կրծքամիս պանրով և կանաչիներով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 2 հատ
_Ֆետա պանիր 120 գր
_Մաղադանոս 1/3 փունջ
_Սխտոր 2 պճեղ
_Պաքսիմատ 100 գր
_Աղ 0,5 թեյի գդալ
_Սխտորի փոշի 2 թեյի գդալ
_Ձու 1 հատ
_Կարագ 50 գր


Կրծքամիս պանրով և կանաչիներով. Պատրաստման եղանակը
_Միջուկի համար պանիրը բլենդերով մանրացնել, ավելացնելով միայն մաղադանոսի տերևները և սխտորը։
_Միացնել ջեռոցը 190 C ջերմաստիճանում։
_Յուրաքանչյուր կտոր միս դնել տախտակի վրա, կտրել երկայնքով՝ չհասնելով ծայրին (առանց կտրելու) և գրքի պես բացել, հարթեցնել և մի փոքր թակել։
_Յուրաքանչյուր կտորի վրա քսել միջուկի կեսը՝ եզրին չհասնելով և ոչ ամուր, ռուլետաձև փաթաթել։
_Թաթախման համար չորահացի փշրանքները խառնել հատիկավոր սխտորի և աղի հետ։
_Ավելացնել նաև աղացած սև պղպեղ և մի քիչ կարմիր քաղցր պապրիկա։
_Ձուն կոտրել հարթ ամանի մեջ և թեթևակի հարել պատառաքաղով։
_Թաթախել նախ ձվի մեջ, հետո չորահացի մեջ, նորից ձվի մեջ և վերջին անգամ կրկին թաթախել չորահացի մեջ։
_Լցնել բուսայուղով յուղած տապակի մեջ, ավելացնել 2 ճաշի գդալ ջուր:
_Սկզբում թխել 15 րոպե, ապա ռուլետներին հավասարապես քսել կարագի կտորով և շարունակել թխել ևս 15 րոպե։


Որպես կողմնակի ճաշատեսակ, կարող եք մատուցել բլղուր բանջարեղենով։ Իսկ սոուսի համար բնական մածունը խառնել մեկ պճեղ սխտորի և կիտրոնի քերուկի հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խորոված հավի կրծքամիս







