Կրծքամսով խորտիկ. Յուղաթղթի մեջ թխվող նրբահամ ուտեստ

Կրծքամսով խորտիկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Շատ տնային տնտեսուհիներ արդեն փորձել են այս կերպ Կրծքամսով խորտիկ պատրաստել:

Ընդհանուր առմամբ յուղաթղթով թավայի մեջ կարելի է պատրաստել տարբեր ուտեստներ, ձուկ կամ երշիկեղեն։ Ես էլ որոշեցի փորձել այս տեխնիկան։

Կրծքամսով խորտիկ

Կրծքամսով խորտիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 2 հատ

_Կարտոֆիլ 1 հատ

_Կանաչ պղպեղ 1 հատ

_Կարմիր պղպեղ 1 հատ

_Չեդդեր պանիր 80 գր

_Ձու 1 հատ

Սոուսի համար

_Պղպեղ 1 թեյի գդալ

_Ուրց 1 թեյի գդալ

_Պապրիկա 1 թեյի գդալ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

Կրծքամսով խորտիկ

Կրծքամսով խորտիկ. Պատրաստման եղանակը

_Նախ պատրաստել սոուսը՝ խառնելով բաղադրիչները և թողնել թրմվի, որպեսզի յուղը ներծծի համեմունքների բոլոր բույրերը։

_Մսի յուրաքանչյուր կտորի երեսին կտրվածքներ անել ու կտրել այնպես, որ նավակ ստացվի։

_Ներսից և դրսից քսել սոուսով և թողնել մարինացվի։

_Կարտոֆիլը մանր կտրատել շերտերով:

_Բուսական յուղի մեջ տապակել կարտոֆիլը՝ մինչև ոսկե դարչնագույնը։

_Քաղցր կարմիր և կծու կանաչ պղպեղները մանր կտրատել և ավելացնել համեմունքները, խառնել և տապակել։

_Պանիրը կտրատել, մի քիչ մասը քերել քերիչով։

_Յուղաթուղթը թրջել, քամել և ուղղել։

_Մսային նավակների մեջ լցնել պղպեղով կարտոֆիլ և պանրի կտորներ, յուրաքանչյուրի մեջ ձու ենք կոտրում, վրան քերած պանիր ենք լցնում։

_Յուրաքանչյուր նավակ փաթաթում ենք յուղաթղթով, եզրերը լավ փաթաթել։

_Դնել չոր տապակի վրա, ծածկել կափարիչով և տապակել 10 — 15 րոպե՝ յուրաքանչյուր կողմից։

_Թավայից հանել, թուղթը հեռացնել ու դնել ափսեի վրա։

Այս նախուտեստը շատ հյութալի է և փափուկ, նուրբ, կատարյալ նույնիսկ տոնական սեղանի համար։

Կրծքամսով խորտիկ

Օրիգինալության համար միջուկի մեջ կարելի է դնել նաև պահածոյացված ոլոռ և եգիպտացորեն։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավով ռուլետ. Պարզ արագ և գեղեցիկ համեղություն

Խնդրում ենք Գնահատեք