Հագեցնող ընթրիք. Համեղ ու ախորժելի ուտեստը պատրաստելու համար շատ ժամանակ չի պահանջվի

Հագեցնող ընթրիք ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հագեցնող ընթրիք մատուցելը յուրաքանչյուր տանտիրուհու հպարտության առարկան է: Բոլորը հաճույքով ուտում են ու հաճոյախոսություններ անում: Այս գեղեցիկ ու ախորժելի ուտեստը կարող եք վստահորեն մատուցել նաև տոնական սեղանին:

Անպայման փորձեք, կստացվի շատ հաճելի կարտոֆիլով և մսով ուտեստ:

Հագեցնող ընթրիք

Հագեցնող ընթրիք. Պատրաստման եղանակը

— կարտոֆիլ 1 կգ

— աղացած միս 500 գ

— սոխ 2 հատ

— թթվասեր 250 գ

— սերուցք 3 ճաշի գդալ

— հնացած հաց 100 գ

— կաթ՝ հացը թրջելու համար

— չերի կամ սովորական փոքր լոլիկ 15 հատ

— աղ, պղպեղ և այլ համեմունքներ ըստ ճաշակի

20-րդ դարի կոտլետ

Հագեցնող ընթրիք. Պատրաստման եղանակը

_ Վերցնել ցանկացած աղացած միս ըստ ճաշակի և խառնել կաթի մեջ թաթախված հացի հետ։

_ Կտրել սոխը փոքր խորանարդիկներով և տապակել բուսայուղի մեջ, մինչև փափկի:

_ Սոխը հովացնել և խառնել աղացած մսի հետ, համեմեք աղով, պղպեղով, աղացած մսի համար ձեր սիրելի համեմունքներով։

_ Կարտոֆիլը կտրատել բարակ շրջանակներով և դնել յուղած ձևամանի մեջ։

_ Կարտոֆիլի շերտի վրա դնել աղացած մսից կոլոլակներ, դրանց արանքում դնել լոլիկները:

_ Թթվասերը խառնել ձվի և սերուցքի հետ, կարող եք ավելացնել մի քիչ աղ և պղպեղ։

_ Սոուսի նման ստացված զանգվածը լցնել մթերքների վրա և կաղապարը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 1 ժամով։

_ Հանել կաղապարը, վրան քերած պանիր ցանել և 5 րոպեով կրկին դնել ջեռոցում։

Հագեցնող ընթրիք

Մատուցելիս վրան ցանել կտրատած կանաչիներ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ ու համեղ ընթրիք

Խնդրում ենք Գնահատեք