Իդեալական, հագեցնող նախաճաշ թավայի մեջ պատրաստելը նվազագույն ժամանակ կխլի և ձեզ կպարգևի առավելագույն հաճույք: Եկեք սկսենք:

Հագեցնող նախաճաշ 5 րոպեում. Բաղադրությունը
_ Ալյուր 350 գր
_ Ձու 3 հատ
_ Ֆետա պանիր 50 գր
_ Չեդդեր պանիր 50 գր
_ Կաթ 200 մլ
_ Կանաչ սոխ, մաղադանոս
_ Կարմիր պղպեղ 1 թեյի գդալ
_ Աղ 1 թեյի գդալ
_ Փխրեցուցիչ 1 տուփ
_ Արևածաղկի ձեթ 85 մլ

Հագեցնող նախաճաշ 5 րոպեում. Պատրաստման եղանակը
_ Վերցրեք խորը տարա և դրա մեջ կոտրել հավի երեք ձու: Մի քիչ հարել հարիչով և ավելացնել ֆետա պանիրը։ Այնուհետև լցնել քերած չեդդեր պանիրը:
_ Խառնել և ավելացնել մանր կտրատած կանաչ սոխը, ավելացնել մեկ թեյի գդալ կարմիր պղպեղ, մեկ թեյի գդալ աղ և փխրեցուցիչ։ Լցնել մեկ բաժակ կաթ և խառնել։
_ Ավելացնել 350 գ ալյուր և ձեռքերով հունցել խմորը։ Լավ կլինի ձեռքերը յուղել բուսական յուղով:
_ Խմորը բաժանել երկու հավասար մասերի։ Ձեռքերով յուրաքանչյուրը բացել բլիթի նման։
_ Պիցցայի նման կտրել 8 մասի։ Դա անել երկու բլիթների դեպքում:
_ Տապակի մեջ լցնել մոտ 85 մլ բուսական յուղ։ Հատ-հատ կտորները դնել նախապես տաքացրած յուղի վրա և տապակել երկու կողմից, մինչև եփվի։

Ամեն ինչ պատրաստ է, մենք ունենք հիանալի, առատ նախաճաշ, որը անհրաժեշտության դեպքում հարմար է ձեզ հետ տանել աշխատանքի կամ դասի, որպես խորտիկ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ նախաճաշ







