Հագեցնող նախաճաշ. Աշխատանքային օրը սկսելու լավ տարբերակ

Հագեցնող նախաճաշ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պատրաստեք պարզ, բայց հագեցնող նախաճաշ կամ խորտիկ ձվով, պանրով և երշիկով: Ցանկության դեպքում կարող եք նաև ավելացնել ձեր նախընտրած մթերքները:

Արագ է, մատչելի և շատ համեղ:

Հագեցնող նախաճաշ

Հագեցնող նախաճաշ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բոքոն 1 հատ

_Լոլիկ 1 հատ

_Կաթ 70 մլ

_Ձու 4 հատ

_Պանիր 100 գր

_Երշիկ կամ խոզապուխտ

_Կանաչիներ աղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Հագեցնող նախաճաշ

Հագեցնող նախաճաշ. Պատրաստման եղանակը

_Բոքոնը կտրել շերտերով:

_Ձուն խառնել կաթի, աղի և պղպեղի հետ։

_Տաքացնել բուսայուղը, բոքոնի կտորը թաթախել ձվի զանգվածի մեջ, իրար մոտ դնել թավայի մեջ և վրան լցնել մնացած զանգվածը։

_Տապակել մինչև ոսկե դարչնագույնը մի կողմից, շրջել, քսել կետչուպ, մայոնեզ, դնել երշիկի կամ խոզապուխտի կտորներ, լոլիկի շրջանակներ, ցանել մանր կտրատած կանաչիներ և կանաչ սոխ, պղպեղ անել ըստ ճաշակի և լցնել խոշոր քերիչով քերած պանիրը:

_Կափարիչով ծածկել տապակը և եփել այնքան, մինչև պանիրը սկսի հալվել։

Հագեցնող նախաճաշ

Հուշում. Այս պիցցային կարող եք ավելացնել տարբեր բաղադրիչներ ձեր ցանկությամբ, որոնք երկար ջերմային մշակում չեն պահանջում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք