Համեղ ալադիներ. Չգիտես ինչու, տարբեր նախաճաշեր պատրաստելիս շատերը մոռանում են, որ կա այսպիսի բազմակողմանի ուտեստ։ Այն լավ համադրվում է թթվասերի, խտացրած կաթի, կարագի և մուրաբայի հետ։ Եվ սա ալադիների հավելումների ամբողջ ցանկը չէ, այլ միայն ամենահիմնականն ու բնորոշը։
Այս բլիթները հնում պատրաստվել են որպես ընծա երկրի և պտղաբերության աստվածություններին: 19-րդ դարում փորձել են արդիականացնել բլիթները խմորին մրգեր ու բանջարեղեն ավելացնելով։ Բայց, միևյնուն է, ամենահամեղը դասական բաղադրատոմսով բլիթներն են։

Համեղ ալադիներ. Բաղադրիչները
_ մածուն — 200 մլ
_ սոդա — թեյի գդալ
_ հավի ձու — 2 հատ
_ շաքարավազ — 2 ճաշի գդալ
_ կաթնաշոռ — 200 գ
_ ալյուր — 150 գ
_ բուսական յուղ — 50 մլ

Համեղ ալադիներ. Պատրաստման եղանակը
_ Սոդան պետք է մարել մածունով և սպասել, մինչև դրանք փոխազդեն միմյանց հետ:
_ Այնուհետև երկու ձու կոտրել մածունի մեջ, ավելացնել շաքարավազ և մանրակրկիտ խառնել այս բաղադրիչները:
_ Կաթնաշոռն ավելացնել մածունի խառնուրդին, ալյուրը մաղել և միատարր խմոր հունցել։
_ Տապակի մեջ միջին ջերմության վրա տաքացրեք ձեթը։
_ Խմորը լցնել հրուշակեղենի տոպրակի մեջ, թավայի մեջ քամել փոքրիկ բլիթներ։
_ Տապակել բլիթները մինչև ոսկե դարչնագույնը երկու կողմից:

Ստացվում է համեղ կաթնաշոռային բլիթներ, որոնք դուք չեք ցանկանա զոհաբերել աստվածներին: Այս խրթխրթան մինի ալադիները շատ ավելի հաճելի կլինի եթե ինքերդ ուտեք:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Փքուն ալադիներ







