Համեղ աղցան. Տոնական սեղանի նրբահամ ուտեստ

Համեղ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Շատ պարզ, համեղ աղցան վարունգով և խաշած խոզի մսով։ Այս աղցանն արժանի է պատրաստվելու ոչ միայն սովորական, այլև տոնական սեղանի համար։

Կարևորը թարմ միս գնելն ու համեմունքներով ու աղով եփելն է, խաշած խոզի միսը պետք է լինի բուրավետ ու համեղ։ Կամ վերցրեք որակյալ պատրաստի խոզապուխտ։

Համեղ աղցան

Համեղ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Եփած խոզի միս 200 գր

_Վարունգ 2 հատ

_Ձու 1 հատ

_Պանիր 70 գր

_Սխտոր, սամիթ և մայոնեզ՝ ըստ ճաշակի

Համեղ աղցան

Համեղ աղցան. Պատրաստման եղանակը

_Միսը եփել, սառելուց հետո կտրատել շերտերով կամ բաժանել մանրաթելերի։

_Վարունգները նույնպես կտրատել շերտերով:

_Ձուն եփել, սառելուց հետո պանրի հետ միասին քերել խոշոր քերիչով։

_Բոլոր մթերքները խառնել, ըստ ճաշակի ավելացնել մանր կտրատած սամիթն ու սխտորը, համեմել մայոնեզով։

_Մայոնեզը կարելի է տանը պատրաստել, այն էլ ավելի համեղ կստացվի։ Կարող եք պատրաստել մեր մայոնեզի բաղադրատոմսով:

_Խառնել և մատուցել սեղանին։

Տոնական մատուցման համար աղցանը կարելի է բացվող օղակի մեջ ձևավորել կամ պատրաստել չափաբաժիններով: Մատուցելիս զարդարել կանաչիներով։

Համեղ աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շքեղ աղցան Ցեզար

Խնդրում ենք Գնահատեք